×


Երգիչ Արմոն ամուսնացել է Դուբայում :)

Հայկական շոու-բիզնեսի ամուրիների շարքը, ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, լքել է Արմոն` հավերժ սիրելու խոստում տալով իր` մասնագիտությամբ իրավաբան ընտրյալին: Երգչի հարսանիքի մասին Երեւանում շատ չխոսցեին, իսկ պատճառը մեկն է` զույգն ամուսնացել է Դուբայում:):

Երգիչ Արմոն ամուսնացել է


“Օրը մերն էր, եւ ուզում էինք, որ մեր կյանքում այն առանձնահատուկ լիներ` առանց որեւէ արհեստականության: Կա զգացմունք, անկեղծություն, եղավ գեղեցիկ արարողություն, ունենք լավ հիշողություններ”,-մեզ հետ զրույցում ասել է փեսան` հավելելով, որ ոչինչ գաղտնի չեն պահել.“Ով հարցնում էր, իմանում էր եւ հակառակը”:

Երգիչ Արմոն ամուսնացել է


Երգչից պարզեցինք, որ տոնական խնջույքին իր եւ Գեւորգ Մարտիրոսյանի “Շնորհավոր” հայտնի երգը չի հնչել.“Իմ հարսանիքին ոչ ոք չի երգել, քանի որ ոչ մեկին չեմ ուզում զարմացնել, ինքս էլ ոչնչից չեմ զարմանում: Մենք պարզապես շատ լավ պարել ենք:): Ինչ վերաբերում է հայկական ավանդական “տաշիին”, հնարավոր է… Ամեն մեկը մի բան գոռում էր:)”:

Արմոյի խոսքով` կինը նորմալ է վերաբերվում իր մասնագիտությանը եւ չի խանդում.“Ես էլ գնահատում եմ սիրելիիս անկեղծությունն Աստծո հանդեպ: Եթե անկեղծ ես Աստծո առաջ, ապա սովորական մարդու համար պարզապես կատարյալ ես”:

Արմոյի հարսանիքը տեղի է ունեցել Դուբայում


Երգիչը նշել է, որ կնոջը սիրո խոստովանություն հաճախ է անում, վերջում էլ բոլորին հետեւյալ խորհուրդը տվեց.“Եղեք պարզապես երջանիկ եւ շատ սիրեք իրար, քանի որ ժամանակը կարճ է”:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով հավիտենական սեր:):

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արմոն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW