×


Երեւանի այս շաբաթը նաեւ իսպանական էր :)

Եթե ցանկանում եք փորձել արգենտինական մատե, իսպանական գինի, վայելել ավելի քան 10-ը պրոֆեսիոնալ կիթառահարների հնչեցրած լատինամերիկյան ռիթմերը եւ զգալ իսպանական շունչ, ապա հենց հիմա շտապեք “Նարեկացի” արվեստի միություն` մասնակցելու “Իսպանական շաբաթ”-ի փակման արարողությանը:):

Պարուհի Նարի Հակոբյանը


Մշակութային միջոցառումների մեկնարկը տրվել է հոկտեմբերի 12-ին, որի բացմանը նվագել է “Լոս Լոկոս” խումբը, ցուցադրվել է ֆիլմ, հայ պարուհիները պարել են ֆլամենկո եւ ներկայացվել է իսպանական մշակույթի պատմական ակնարկ:

21-ամյա Մերի Զոհրաբյանը “Իսպանական շաբաթ” մշակութային միջոցառումներ շարքի նախաձեռնողն ու կազմակերպիչն է: Մերիի խոսքով` այս միջոցառումն ունի երկու առաձնահատկություն` չունի պետական աջակցություն եւ անց է կացվում հայերեն լեզվով, որ լիովին հասկանալի լինի իսպաներենին չտիրապետողների համար:

“Մասնակցել եմ գերմանական հիմնադրամներից մեկի ծրագրի թրեյնինգին, որտեղ մեզ կարող էին ֆինանսավորել, եթե մշակութային, հասարակական կամ այլ բնագավառում ինչ-որ միջոցառում իրագործեինք: Ես իմ որոշմամբ ընտրել եմ իսպանական մշակույթը եւ այն վերածել միջոցառումների շարքի”,-նշել է նա:

"Իսպանական շաբաթվա" բացումն արել է "Լոս Լոկոս" խումբը


“Ծրագիրը մշակելիս մտածում էի, որ շատ փոքր մասշտաբներով կլինի, բայց մասնակիցների` պարողների, երգողների, բանախոսների կողմից նկատեցի հետաքրքրություն, համախոհներիս թիվը հետզհետե ավելացավ: Մասնակիցներից ոչ ոք չի վճարվում, բոլորը կամավորական սկզբունքով են եկել”, - BRAVO.am-ին պատմել է Մերի Զոհրաբյանը:

Նա իսպանական մշակույթով ապրում է ավելի քան վեց տարի, ուսումնասիրում է լեզուն, գրականությունը եւ սովորույթները. “Սովորում եմ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում,  մասնագիտությամբ լեզվաբան եմ: Որպես իսպանական գրականության եւ լեզվի մասնագետ “Էսպաս” կենտրոնում վարում եմ իսպանախոսների ակումբ”:

Նախագծի շրջանակում ամեն օր տեղի են ունենում բանախոսություններ, ֆիլմերի ցուցադրում, կիթառի երեկոներ, լատինաամերիկյան, իսպանական պարերի, արգենտինական տանգոյի, երգի երեկոներ. “Իսպանական չի նշանակում միայն Իսպանիային վերաբերող. մենք խոսում ենք իսպանախոս երկրների մասին, որտեղ կա իսպանական մշակույթ”, - հավելել է Մերին:

Երեւանի այս շաբաթը նաեւ իսպանական էր :)


Այս միջոցառման մասնակիցներից մեկը 27-ամյա Նարի Հակոբյանն է, որը թեեւ մասնագիտությամբ պարուհի չէ, բայց սիրելով ֆլամենկոն, պարի դասեր է ստացել Իսպանիայում ու Չեխիայում եւ բացման ընթացքում ներկայացրել է, թե որքանով են իսպանացիներն իրենց համարում ֆլամենկո մշակույթի կրող.“Իսպանիայում կան տարատեսակ մշակույթներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ առանձնահատկությունը: Իսպանական մշակույթին տիրապետում եմ այնքանով, որքանով հասցրել եմ ուսումնասիրել մի քանի տարվա ընթացքում: Երազում եմ այնքան կատարելագործվել, որ դառնամ իսպանական պարարվեստի գիտակ”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW