×


Երեւանի գլխավոր տոնածառը լուսավորված է:)

Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած հանդիսության ընթացքում ազդարարվել է ամանորյա տոների պաշտոնական մեկնարկը: Ինչպես հայտնի է, ուղիղ ժամը 19:00-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վառել է գլխավոր տոնածառի լույսերը:

Հանրապետության հրապարակում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը


“Այսուհետ մեր քաղաքը լինելու է ավելի ժամանակակից, գեղեցիկ ու տոնական”,-ներկաներին այս խոսքերով է ողջունել հանդիսավար Մխիթար Ավետիսյանը: Իսկ համերգային ծրագրի ընթացքում բեմում է եղել Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Երաժիշտներն էլ ավելի տոնական են դարձրել համերգը` ելույթ ունենալով Ձմեռ պապիկի գլխարկներով:

Մարտին Վարդազարյանը եւ Երվանդ Երզնկյանը


Նրանց նվագակցել է նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանը: Հրապարակում հավաքվածներին ողջունել են նաեւ “Jazzel” խումբը, “Էլենը եւ երեխաներ”-ը եւ այլք:

33 մետրոնաոց “գեղեցկուհու” լույսերի վառման արարողությանը հաջորդել է Արամ Խաչատրյանի “Դիմակահանդես”-ի հնչյունների ներքո պարային համարը եւ շքեղ հրավառությունը:

Երեւան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին


Լուսավորվել են նաեւ Հանրապետության հրապարակի շատրվանները.“Քանի որ մեր հրապարակը հայտնի է իր շատրվաններով, մենք որոշեցինք, որ դրանք պետք է շարունակեն գեղեցկացնել քաղաքը նույնիսկ ձմռանը: Հենց դրա համար լուսային լուծումներ գտանք` ստանալով ջրի էֆեկտ: Մայրաքաղաքը ամբողջովին լույսերով է ողողված: Եթե մեկ ոճով ձեւավորեինք քաղաքը, ապա տխուր կլիներ: Նախընտրում ենք բազմագույն զարդարանքը: Այս տարի նախապատվությունը տվել ենք կապույտին ու ոսկեգույնին, քանի որ գալիք տարին խորհրդանշում է ջրային օձը”,-ասել է Երեւան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/
, Top նկարը՝ Photolure-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW