Լեոյի 52 հասցեում այսօր բացվել է իսպանացի գրող Միգել դե Սերվանտեսի “Դոն Կիխոտ” վեպի հերոս Սանչո Պանսայի բրոնզաձույլ արձանը: BRAVO-ը լուսանկարել է Երեւանի նոր “բնակչին”, զրուցել արձանի գաղափարի հեղինակի, քանդակագործի հետ եւ պարզել, թե ինչու են ընտրել հենց այս հերոսին:
Երեւանում բացվել է Սանչո Պանսայի արձանը
Քանդակագործ Բարսեղ Հարությունյանը “Լեո 52 Art Gallery”-ի տնօրեն Թաթուլ Առակյանի առաջարկով նախ ստեղծել է Սանչո Պանսայի արձանի էսքիզը.“Մեր հանդիպումից հետո մինչեւ տուն հասա, քանդակն արդեն պատրաստ էր մտքումս: Շատ արագ ստեղծեցի էսքիզն ու հաջորդ օրը ներկայացրի: Նա ասաց, որ սա հենց այն է, ինչ ուզում են: Պարզվեց` մրցույթ էր հայտարարված, եւ արձանը ես եմ քանդակելու”,-պատմել է նա` հավելելով, որ աշխատանքները տեւել են 4 ամիս:
Քանդակագործ Բարսեղ Հարությունյանը
Արձանի գաղափարի հեղինակ Թաթուլ Առակյանն էլ մեզ հետ զրույցում նշել է, որ կարծում է` վեպի ամենակարեւոր հերոսը հենց Սանչոն է.“Առանց նրա Դոն Կիխոտը չէր կարողանա իրականացնել ոչինչ: Սանչոն հավատարմության խորհրդանիշ է, այն միակ մարդը, ընկերը, որի վրա կարող ես հենվել: Ամենաբարդ իրավիճակներում Սանչո Պանսան քո կողքին է”:
“Լեո 52 Art Gallery”-ի տնօրեն Թաթուլ Առակյանը
Նշենք, որ արձանը ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հովանավորությամբ:
Տեքստը` Քրիստինա Բոյաջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: