Ապրիլի 29-ին պարի եւ ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի առթիվ Երեւանում համապատասխան միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տանելու հանձնարարություններ է տվել Տարոն Մարգարյանն իր աշխատակազմի մշակույթի, արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչություններին, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներին, այսօր Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
«Արդեն մի քանի տարի է, ինչ Երեւանում նշվում են միջազգային այս երկու տոները, եւ պետք է փաստենք, որ երկուսն էլ սիրվել ու ընդունվել են ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ այդ օրերին մայրաքաղաքում գտնվող զբոսաշրջիկների կողմից: Նաեւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ երկու տոներն էլ արդեն դարձել են իսկապես սպասված տոներ, ինչը հաշվի առնելով էլ նախապատրաստեք համապատասխան ծրագիր՝ միջազգային այս երկու տոները հավուր պատշաճի կազմակերպելու եւ անցկացնելու համար: Նաեւ ակնկալում եմ, որ այս տարվա ծրագրի մշակման շրջանակում հաշվի առնեք այն հանգամանքը, որ տարին հոբելյանական է Երեւանի համար, ըստ այդմ, ծրագիրն էլ կազմեք այնպես, որ այն բոլորի հուշերում առանձնանա որպես Երեւանի 2800-ամյակի շրջանակում կազմակերպված անմոռանալի միջոցառում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Տեղեկատվությունը՝ Երեւանի քաղաքապետարանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: