Զարուհի Բաբայանը, Սոֆի Դեւոյանը, Էվելինա Շահիրյանը, Ջուսը, Սյուզին, DJ Վակցինան, Լուլուն, Մայա Պողոսյանը, Սյուզի Մելիքյանը ու շատ ուրիշներ ապրիլի 7-ի նախօրեին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում մասնակցել են Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված երեկույթի:
Մոդելներ Էմմա Չուգասզյանը եւ Մարիկա Թունյանը
“Ոճն էկրանից” ստեղծագործական խումբը կանանց մեկամսյակի ավարտի առիթով “դեւիչնիկ” էր կազմակերպել, որի հյուրերը մեծ մասամբ գործարար կանայք էին, դերասանուհիներ, երգչուհիներ, հաղորդավարուհիներ ու այլ մասնագիտությունների տեր հայուհիներ:
Երեկույթի սկզբում երեխաները ցուցադրել են մանկական հագուստ, հաղորդավար Արամ Չախոյանն էլ կանխատեսել է փոքրիկների մոդելային ապագան: Հետո տեղի է ունեցել նաեւ կանանց հագուստի ցուցադրություն. մոդելները ներկայացրել են երեկոյան ու հարսանեկան զգեստներ:
DJ Vakcina-ն, Սյուզի Մելիքյանը եւ Ջուսը
“-M- Dance Studio”-ի պարուհիները ներկաների համար պարել են, երգիչ Նարեկ Բավեյանն էլ կատարել է երկու երգ` նշելով, որ երբեւիցե այդքան գեղեցիկ կանանց իր հանդիսատեսի շարքում չի տեսել.“Իրոք, լուրջ եմ ասում, շատ գեղեցիկ եք”:
Արամ Չախոյանը կանանց մտքի թռիչքն ու հոգեբանությունը ստուգելու համար առաջարկել է մասնակցել մի խաղի, հաղթողին էլ խոստացել մրցանակ. “Պատկերացրեք, Սոֆի Դեւոյանն իր հարսին` Զարուհի Բաբայանին ասում է` թանկագինս, դու վերջերս գեղեցկացել ես, իսկ տղաս օրեցօր նիհարում է, ինչի՞ց է դա”: Տարբեր կարծիքներ լսելուց հետո Չախոյանը չէր կողմնորոշվում` ում հանձնել մրցանակը, վերջում այն բաժին ընկավ Ջուսին, որի պատասխանը հետեւյալն էր."Շատ են սիրով զբաղվում, դրա համար ամուսինը նիհարում է, իսկ կինը` սիրունանում":
Մոդելները երեկոյան եւ հարսանեկան զգեստներ են ցուցադրել
Մեկ այլ առաջադրանք էլ է հաղորդավարը տվել. կանայք ինչպե՞ս պետք է համոզեն իրենց ամուսիններին, որ “Ռեալ Մադրիդ-Բարսելոնա” ֆուտբոլային խաղը դիտելու փոխարեն գնան զոքանչի տուն: Մի շարք հումորային պատասխանների կողքին հավանության արժանացավ երգչուհի ժաննայի հնչեցրած տարբերակը.“Ես կզանգեի ու կասեի, որ տան լույսերն անջատել են, գնա մամայենց տուն, ես էլ կգամ”:
Արամ Չախոյանը չի մոռացել շնորհավորել բոլոր մայրերին ու կրկին շեշտել է, որ առանց կանանց կյանքն անիմաստ ու անհետաքրքիր կլիներ:
Շնորհավո´ր ապրիլի 7:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: