Ռուսաստանաբնակ ջութակահար Էդգար Հակոբյանը, որի մասին BRAVO.am-ը պատմել է, օրերս դարձել է 32 տարեկան: Ծննդյան տարեդարձը նա նշել է մոսկովյան ակումբներից մեկում, երեկոյի ընթացքում նվագել է, ելույթ են ունեցել նաեւ նրա երաժիշտ ընկերները:
Էդգար Հակոբյանը նշել է 32-րդ տարեդարձը
“Գրեթե ամեն տարի ծննդյանս օրը համընկնում է համերգներիս հետ: Որպեսզի հյուրերս իրենց ազատ զգան, նշում եմ ակումբային մթնոլորտում, եւ միշտ հավաքվում ենք կեսգիշերին: Իսկ նոյեմբերի 29-ի երեկոյան տոնում եմ ընտանիքիս անդամների՝ հայրիկիս, մայրիկիս, քրոջս ու եղբորս հետ”,-հայտնել է հոբելյարը:
Խոսելով նվերներից` Էդգարը նաեւ նախորդ տարիներին իրեն մատուցված անակնկալներն է հիշել.“31-ամյակիս օրը ելույթիս ժամանակ ծաղկեփունջ նվիրեցին. սիրելիս էր ուղարկել, քանի որ անձամբ ներկա չէր կարող գտնվել. Երեւանում էր, իսկ ես` այլ քաղաքում: Իսկ լավագույն նվերները միշտ ստանում եմ մայրիկիցս: Չնայած, երեւի թե, ամենամեծ նվերն ինձ կյանք պարգեւելն էր, ինչի համար շնորհակալ եմ”:
Ջութակահար Էդգար Հակոբյանը դարձել է 32 տարեկան
2005 թվականի “Open Europe” մրցույթի Գրան Պրի մրցանակակիրն այս տարեդարձին ելույթ է ունեցել Մանուկ Ղազարյանի բենդի հետ: Երաժիշտները կատարել են Էդգարի հեղինակային ստեղծագործությունները, նաեւ ջազ-ֆյուժնի տարրերով հայկական էթնիկ երաժշտություն: Նրան շնորհավորելու են եկել “Jazz Parking” նախագծի անդամները, երգչուհի Լիլիթ Հարությունյանը բեմ է բարձրացել Էդգարի հայտնի ջութակի տեսքով տորթը ձեռքին: Մարիամ եւ Արմեն Մերաբովները հյուրերի համար կատարել են “Georgia” երգը, իսկ Էթերի Բերիաշվիլին բեմում հայտնվել է ջութակով` արժանանալով բուռն ծափահարությունների:
Ջութակահար Էդգար Հակոբյանի ծննդյան տարեդարձին
Գործընկերոջ տարեդարձին ելույթ է ունեցել նաեւ շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը: Շատերն էլ նույնիսկ չեն հասցրել բեմ բարձրանալ... Նրանց համար, ովքեր չեն կարողացել գալ եւ շնորհավորել երաժշտին, համերգի ուղիղ հեռարձակում է կազմակերպվել:):
BRAVO.am
Լուսանկարները` Jazzparking.ru-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: