×


Էմի Ուայնհաուսի հագուստի վերջին հավաքածուն

Վաղաժամ մահացած Էմի Ուայնհաուսի կրքերից մեկն էլ նորաձեւությունն է եղել:  Մահվանից ամիսներ առաջ երգչուհին հասցրել է երկու` աշուն-ձմեռ եւ գարուն-ամառ հավաքածու ներկայացնել “Fred Perry” ընկերության հետ, որոնք էլ արդեն վաճառքի են հանվել: 

Էմի Ուայնհաուսը ներկայացնում է հագուստի իր հավաքածուն


Զգեստներ, վերնաշապիկներ, շորտեր, տաբատներ եւ կիսաշրջազգեստներ. հագուստի բոլոր պարագաները հիշեցնում են Էմիին. երգչուհին նախընտրում էր հենց այս ոճը: Վայնհաուսը խոստովանել է, որ սիրում է 1950-ականների ոճը, վարդագույն Կադիլակներով արեւային Մայամին եւ այլն:

Հավաքածուն վաճառքի է հանվել Ուայնհաուսի ծնողների հավանությամբ: Ի դեպ, վաճառքից ստացված գումարի մի մասը փոխանցվելու է “Amy Whinehouse Foundation” բարեգործական կազմակերպությանը, որը աջակցում է անվճարունակ հիվանդներին:

Էմիի ստեղծած հագուստներն արժեն 80-ից 300 դոլար: Առաջարկում ենք դիտել հավաքածուն եւ լսել Էմի Ուայնհաուսի անզուգական կատարումներից մեկը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW