ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ եւ դերասան Արամոն հունվարի 24-ին դարձել է 45 տարեկան: Տեղի մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ` հոբելյարը կնոջից` Էմմա Պետրոսյանից, “Mercedes” մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել, այն էլ` 2012 թվականի արտադրության: Նշենք, սակայն, որ BRAVO.am-ին երգչուհին ասել է` իրականում նման բան չի եղել. “Լրագրողի հետ զրուցելիս Արամոն ուղղակի կատակել է:)”:
Էմմա Պետրոսյանը եւ Արամոն
Իսկ կատակասեր երգիչը մեզ հետ զրույցում ասել է, թե ինչպես կարող է հերքել այն լուրը, որին բոլորը հավատացել են. “Լավ, ասեմ` երազում եմ տեսել. ամսի 24-ին երազումս “Mercedes” եկավ Էմմայի կողմից:)”
Արամոն տիկնոջ` Էմմա Պետրոսյանի եւ գործընկերների հետ Ջերմուկում
Արամոն պատմել է, որ իր ծննդյան տարեդարձն անցկացրել է նախ Ջերմուկում` Ֆորշի, Շուշան Պետրոսյանի, Նազենի Հովհաննիսյանի, Էմմիի, Հասմիկ Կարապետյանի, Մրոյի, Աիդա Սարգսյանի եւ այլ ընկերների ու գործընկերների հետ, ապա Միքայել Պողոսյանի, Լեւոն Մալխասյանի եւ ուրիշների հետ` “Մալխաս” ջազ ակումբում:
Էմմա Պետրոսյանը եւ Արամոն
BRAVO.am-ը եւս շնորհավորում է Արամոյին:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արամոյի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: