×


Էմմին 2 օրից կխոսի, մինչ այդ երգչուհու լռությունը կլրացնի մայրը

BRAVO.am-ը մայիսի 21-ին տեղեկացրել էր,  որ կոտրել են Էմմիի “Facebook”-ի եւ “YouTube”-ի էջերն ու էլեկտրոնային փոստը, որոնց “ճակատագրով” հետաքրքրվել ենք նաեւ այսօր:

Էմմին եւ Նադեժդա Սարգսյանը


Երգչուհու փոխանցմամբ` իր անձնական օգտագործման համացանցային էջերի վերականգնման մասին ավելի հստակ տեղեկություն կարող է տալ 2 օրից: Մինչ այդ, BRAVO.am-ը հետեւել է, թե ինչ է կատարվում Էմմիի “ֆեյսբուքյան” էջում եւ ինչպես են երեւույթին արձագանքում աղջկա երկրպագուններն ու Նադեժդա Սարգսյանը:

Էմմիի “ֆեյսբուքյան” էջում երգչուհու մայրը եւ պրոդյուսերը գրել է հետեւյալը. “Սիրելի ընկերներ, խնդրում եմ մի քիչ էլ համբերեք, եթե 2-3 օրից պատասխան չլինի, նա անպայման նոր էջ կբացի, որ առաջվա պես շփվի իր բոլոր ընկերների եւ, իհարկե, իր սիրելի ֆաների հետ… Շնորհակալ ենք մեզ հասկանալու համար”:

Երգչուհի Էմմին


Նադեժդա Սարգսյանը, երգչուհու ընկերներից մեկի հարցին պատասխանելով, գրել է նաեւ հետեւյալը.“Ուղղակի այդ էջը շատ թանկ էր իր համար… Ես կաշխատեմ նորություններ ասել, մինչեւ տեսնենք` ինչ է լինում…Իհարկե, ես չեմ փոխարինի իրեն, բայց գոնե այս լռությունը կլրացնեմ մինչեւ ինչ-որ բան պարզվի”:

Պատրաստեց` Սիրանուշ Եղիազարյանը/Bravo.am/
Լուսանկարները` Էմմիի անձնական արխիվից
եւ Արտյոմ (TyomS) Հարությունյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW