×


Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

Անցած գիշեր կոտրել են Էմմիի “Facebook”-ի եւ “YouTube”-ի էջերը, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստը: Այս մասին քիչ առաջ BRAVO.am-ին տեղեկացրեց երգչուհու մայրը եւ պրոդյուսերը՝ Նադեժդա Սարգսյանը:

Երգչուհի Էմմին


“Ի՞նչ ասեմ, չուզողության, անմակարդակության դրսեւորում է: Խելքներիս չի գալիս՝ ով արած կլինի… Ո՞ւմ կասկածենք: “Յութուբ”-ի էջը մասնակիորեն վերականգնվել է”,-մեզ հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել տիկին Նադեժդան ու նշել, որ արդեն դիմել են “Ֆեյսբուք”-ի ադմինիստրացիային եւ հուսով են՝ իրավիճակը կշտկվի:

Էմմին եւ Նադեժդա Սարգսյանը


Էմմիի մայրը BRAVO.am-ին ասել է նաեւ, որ պատահածի պատճառով երգչուհին շատ մտահոգված է . “Նեղվել է, չի ցանկանում ոչ ոքի հետ խոսել… Կոտրել են գաղտնաբառը, եւ կարեւոր նյութեր, հաղորդագրություններ, պայմանավորվածություններ կորցնում ենք փաստորեն”:

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմմիի անձնական արխիվից 

Կարդալ ավելին

Quality Sign BW