×


Էռա Դաշտոյան.“Կողմ եմ ազատությանը, իհարկե, չափի մեջ”

Մոդել Էռա Դաշտոյանը, որը նկարահանվել է հեռուստատեսային մի շարք նախագծերում եւ տեսահոլովակներում, օրերս է վերադարձել Չինաստանից, ուր մեկնել էր միջազգային մրցույթի մասնակցելու: BRAVO.am-ի հետ զրույցում նա իր մասին մի շարք բացահայտումներ է արել:):

Էռա Դաշտոյանը


Մասնագիտություն եւ կարիերա

Հաշվապահ եմ, սակայն իմ մասնագիտությամբ աշխատել եմ շատ կարճ ժամանակ: Ինչպես ասվում է` “Что не делается, все к лучшему”. 5 տարի առաջ սկսվել է մոդելային կարիերաս: Հանդես եմ եկել մի շարք նախագծերում, տեսահոլովակներում, սերիալներում եւ գովազդային հոլովակներում:

Բեմը սիրել եմ մանկուց: Պարել եմ Սոֆի Դեւոյանի Հոգու եւ պարի թատրոնում, որտեղից էլ ամեն ինչ սկսվել է: Այնուհետեւ նկարահանվել եմ Ինգա եւ Անուշ Արշակյանների “Մենք ենք, մեր սարերը”, Սիլվա Հակոբյանի “Ուշացել եմ”  տեսահոլովակներում, “ժառանգները” եւ “Գերդաստան” հեռուստասերիալներում: Այժմ կա նաեւ գեղարվեստական ֆիլմում խաղալու առաջարկ, սակայն դեռ վաղ է խոսել այդ մասին:

Էռա Դաշտոյանը


10-ն օր առաջ եմ վերադարձել Չինաստանից, որտեղ մասնակցում էի “Miss Tourism International Asia 2013” մրցույթին: Անցել եմ եզրափակիչ փուլ: Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը: Շնորհակալ եմ Աշոտ Խաչատրյանին ինձ վստահելու համար: Համագործակցում եմ նաեւ “Շարմ Հոլդինգ” եւ “Individuum Casting” ընկերությունների հետ:

Էռա Դաշտոյանը


Գեղեցկության չափանիշների մասին

Ըստ իս` գեղեցկությունը միայն արտաքինը չէ, այն լիարժեք է հոգու, ինտելեկտի, առողջ բանականության հետ համադրության դեպքում:

Առօրյայի մասին

Սիրում եմ ակտիվ առօրյա: Ազատ ժամանակս անց եմ կացնում ընկերներիս հետ:

Էռա Դաշտոյանը


Ֆուտբոլի մասին

Սիրում եմ ֆուտբոլ եւ հաճախ եմ լինում մարզադաշտում` դիտելու մեր ֆուտբոլիստների խաղը: Եղբայրս` մորաքրոջս տղան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանն է:

Երեւանի մասին

Երեւանում իմ սիրելի վայրերից է Կասկադը: Կարող եմ ժամերով միայնակ նստել ու նայել քաղաքիս:

Էռա Դաշտոյանը


Կին-տղամարդ  հարաբերությունների մասին

Այս հարաբերություններում կարեւորում եմ ամեն մի մանրուք: Առհասարակ, կողմ եմ ազատությանը, իհարկե, չափի մեջ:  Մեր ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի ազատությունը:

Կինը բոլոր իրավիճակներում պիտի մնա կին: Ժամանակները փոխվում են, բայց կանացիությունը կորցնել պետք չէ:

Էռա Դաշտոյանը


Ինձ համար առաջին տեղում ընտանիքս է:

Տղամարդու իդեալն ինձ համար հայրս է`  բարության , խելացիության մարմնավորում:

Էռա Դաշտոյանը


Տղամարդու մեջ կարեւորում եմ ընտանիքին նվիրվածությունը, աշխատասիրությունը, խարիզման:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները ` էռա Դաշտոյանի անձնական արխիվից,Արտակ Մարգարյանի եւ Արման Մկրտչյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW