×


Էռա Դաշտոյանը Չինաստանից վերադարձել է տիտղոսով :)

Էռա Դաշտոյանը դեռ հունիսին BRAVO.am-ին պատմել էր,  որ մասնակցում է “Miss Tourism Queen International 2013” մրցույթին եւ անցել է եզրափակիչ փուլ: Նա օրերս է վերադարձել Չինաստանից` արդեն որպես “Միսս նրբագեղություն” տիտղոսակիր:):

Էռա Դաշտոյանը


“Բազմաթիվ երկրներից Հուբեյ նահանգի Վուհան քաղաք էին ժամանել գեղեցիկ աղջիկներ, եւ մրցակցությունը բավական թեժ էր: Հաղթելու ցանկությունս, իհարկե, մեծ էր, բայց շնորհված տիտղոսի համար էլ շատ ուրախ եմ”,-մեզ հետ զրույցում նշել է մոդելը:

Էռա Դաշտոյանը


Էռայի խոսքով` մրցույթին լուրջ էր նախապատրաստվել.“Ինձ օգնել են ընկերներս եւ հարազատներս: Մինչեւ վերջին օրը մայրիկիս հետ կարում էինք բեմական հագուստիս դետալները: Նրանք հավատում էին իմ ուժերին եւ անհամբերությամբ սպասում լավ լուրի… Այդ ամենն իմ լավ ներկայանալուն շատ է նպաստել: Շնորհակալ եմ նաեւ Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանին”:

Էռա Դաշտոյանը եւ մրցույթի մյուս մասնակիցները


Մոդելն ասել է, որ Չինաստանում ազատ ժամանակ գրեթե չի ունեցել.“Արթնանում էինք վաղ առավոտյան, նախաճաշում եւ մասնակցում մինչեւ ուշ գիշեր տեւող փորձերին:)”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էռա Դաշտոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW