×


Թեյախմություն Կասկադում` “Ծխող կնոջ” ընկերակցությամբ ;)

BRAVO.am-ն ամռանն իր ընթերցողներին արդեն ծանոթացրել է Կասկադի նոր բնակիչներից մի քանիսի հետ:): Գաֆեսճյան արվեստի կենտրոնում` ներառյալ քանդակների պարտեզը, Կասկադ համալիրն ու 50-ամյակի հուշարձանի հարեւանությամբ կանաչ տարածքը, շարունակվում են նոր արվեստանմուշների տեղադրությունները:

Ֆերնանդո Բոտերոյի “Ծխող կինը” քանդակը


“Ջերարդ Լ. Գաֆէսճեան” հավաքածուն համալրող քանդակները Հայաստան են բերվում Լոնդոնից, Փարիզից, Ամստերդամից, Նյու Յորքից եւ Հոնկոնգից:  Հավաքածուում ընդգրկված են Ֆերնանդո Բոտերոյի, Բարրի Ֆլանագանի, Ջիմ Անսուորթի, Պիտեր Հիլ Ջոնսի եւ  անվանի այլ  արվեստագետների աշխատանքներ:

Երեւանում  “իրարանցում” առաջացրած, քննադատությունների ու հաճոյախոսությունների արժանացած “Ծխող կինն” այսօր վայելում է երեւանյան նոր օրը, իր ծխախոտն ու… ցանկության դեպքում կարող է օգտվել նաեւ կրկին “Գաֆեսճյան” քանդակների պարտեզում տեղադրված “Թեյի տաղավար”-ից :):

Ջոանա Վասկոնսելոսի “Թեյի տաղավարը”


Նշենք, որ “Ծխող կինը” կոլումբիացի հայտնի արվեստագետ Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքներից մեկն է, իսկ “Թեյի տաղավարը” հենց այս տարի հեղինակել է պորտուգալացի քանդակագործ-նկարիչ Ջոանա Վասկոնսելոսը:

Բարրի Ֆլանագանի “Ջենդըրդ I, Ջենդըրդ II” քանդակները

 

Բրիտանացի արվեստագետ Բարրի  Ֆլանագանի` պարտեզում առկա մյուս քանդակների հավաքածուն համալրել են “Ջենդըրդ I, Ջենդըրդ II” աշխատանքները. երկու փղի վրա կանգնած են արվեստագետի կողմից սիրված նապաստակները:

Մարկ Սիյանի “Աղախին Ռոզին”


 “Արծիվ” պարտեզի սրահում այսուհետ բոլոր այցելուներին կողջունի “Աղախին Ռոզին” :): Կենդանի հայացքով եւ մարդու մաշկին նմանեցված մակերեւույթով քանդակը 2006 թվականին ստեղծել է Մարկ Սիյանը:

Էնդրու Քարսոնի “Գլասինատոր” կինետիկ քանդակի, Յուե Մինջունի անվերնագիր քանդակի եւ “Գաֆեսճյան” արվեստի կենտրոնում տեղադրված նոր այլ արվեստանմուշների հետ առաջարկում ենք ծանոթանալ` դիտելով ստորեւ ներկայացված լուսանկարները:):

Տեղեկատվությունը եւ լուսանկարները տրամադրել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին