×


Թենի Փանոսյանը ներկայացրել է իր սերերին :)

Լոսանջելեսաբնակ բլոգեր, դերասանուհի Թենի Փանոսյանի մասին պատմել ենք տարեսկզբին: Այս անգամ “Միսս գիտակը” նոր ֆոտոշարք է ներկայացրել, որը հեղինակել է լուսանկարչուհի Մելոդի Մելիքյանը:

Թենի Փանոսյանը շնիկի հետ


Ներկայացված լուսանկարներում Թենին իր շնիկների ընկերակցությամբ է: Պարզվում է` նրանք հայուհու լավագույն ընկերներն են.“Իհարկե, շրջապատումս հիասքանչ մարդիկ կան, որոնց շատ սիրում ու հարգում եմ, բայց Կեյկոն եւ Բեմբին կյանքիս սերերն են:): Նրանք են իմ ամենահավատարիմ ու երախտապարտ ուղեկիցները”:

Թենի Փանոսյանը շնիկների հետ


BRAVO.am-ի հետ զրույցում բլոգեր-դերասանուհին տեղեկացրել է, որ սիրում է ոչ միայն իր շնիկներին, այլ առհասարակ մեծ կենդանասեր է եւ հանդես է գալիս վերջիններիս իրավունքների պաշտպանությամբ.“Ակտիվությունս հիմնականում սոցիալական ցանցերում քարոզչության տեսքով է: Ավելի ազդեցիկ դառնալուն պես ցանկություն ունեմ կենդանիների խնդիրներն առավել լսելի դարձնել”:

Թենի Փանոսյանը


Ի դեպ, Թենիի` կենդանիների հանդեպ սերն այնքան մեծ է, որ ավելի քան 2 տարի է` բուսակեր է.“Հայերի շրջապատում բուսակեր լինելը հեշտ գործ չէ:): Եվ չնայած ես էլ ողջ կյանքիս ընթացքում մսակեր եմ եղել` բուսակեր դառնալով ինձ հիասքանչ եմ զգում”:

Դե ինչ, հուսանք` առաջիկայում Թենի Փանոսյանն ավելի ազդեցիկ կդառնա եւ իր ներդրումը կունենա ոչ միայն գեղեցկության ու խնամքի, այլեւ կենդանիների իրավունքների պաշտպանության հարցում. չէ՞ որ “Թենին է այդպես ասել” արտահայտությունն արդեն իսկ բավական մեծ տարածում է գտել Միացյալ Նահանգներում:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի / BRAVO.am/
Լուսանկարները` Մելոդի Մելիքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW