×


Թինա Քեյը 19-ը օրական դստերը հարսանիքի է տարել :)

Պարուհի, օդային ակրոբատ, կենդանիներ վարժեցնող Թինա Քեյը նոյեմբերի 24-ին առաջին անգամ մայրանալուց հետո իրեն կատարյալ երջանիկ է զգում: BRAVO.am-ին նա հայտնել է, որ հունվարից կվերադառնա աշխատանքային ռիթմին, կշարունակի դասավանդել իր ստուդիայի սաներին:

Թինա Քեյի 19-ը օրական դուստրը մասնակցել է Նարբեի եւ Աստղիկի հարսանիքին


Փոքրիկի Կամիլլա-Էսմեռալդա անվան ընտրությունը եւս Թինա Քեյը պարզաբանել է մեզ հետ զրույցում. “Հայաստանում երեխային երկու անուն ընտրելն ընդունված չէ, բայց արգելված էլ չէ: Երբ աղջկաս մկրտենք, երրորդ անունը հայկական կընտրենք: Կամիլլան հին հունական անուն է, որը դրել են արիստոկրատ ընտանիքների աղջիկներին, այն թարգմանաբար նշանակում է կատարյալ, իսկ Էսմեռալդան իսպանական անուն է, նշանակում է զմրուխտ, այսինքն` կատարյալ զմրուխտ: Փորձում ենք այդպես երկար անունով էլ դիմել, միասին սիրուն է հնչում, իսկ կարճ ասում ենք` Կամիլլա”:

Թինա Քեյի նորածին դուստրը` Կամիլլա-Էսմեռալդան


Թինա Քեյի աղջիկը դեռ մեկ ամսականը չբոլորած առաջին անգամ ներկա է եղել դերասաններ Նարբեի եւ Աստղիկի հարսանեկան խնջույքին. պարուհին նշել է, որ փոքրիկը դեռ չծնված բազմաթիվ հարսանիքների է “մասնակցել”:). “Հղիությանս մինչեւ 8-րդ ամիսն աշխատել եմ, երեխաս սովոր է բարձր երաժշտությանը, հոյակապ լսողություն ու երաժշտական ճաշակ ունի: Հարսանիքի հյուրերը տեսան, թե ինչ լավ պահեց իրեն, ինչքան էր հավանել երաժշտությունն ու լույսերը: Քանի որ ես էի նորապսակների պարը բեմադրել, չէի կարող չգնալ. որոշեցի աղջկաս էլ գեղեցիկ շորիկ հագցնել ու ինձ հետ տանել”:

Թինա Քեյն ամուսնու եւ նորածին դստեր հետ


Պարուհին նաեւ անդրադարձել է այն խոսակցություններին, թե իբր ամուսնալուծվել է. “Իմ ընկերները կհաստատեն, որ նման բան չկա. երբ Նարբեն ու Աստղիկը մեր տանը փորձեր էին անում, ամուսինս էլ ներկա էր, պարզապես հարսանիքի օրը մեկնել էր Արցախ` գործուղման: Ի դեպ, երբ նոր էինք ամուսնացել, մեզ արդեն մի քանի անգամ հասցրել էին բաժանել ու ամուսնացնել”:

Թինա Քեյը դստեր հետ եւ Արսեն Գրիգորյանը


Թինա Քեյը նշել է` Ամանորին այս տարի ավելի հաճույքով է պատրաստվելու, բայց դուստրը դեռ փոքր է` հասկանալու Նոր տարվա, Ձմեռ պապիկի, տոնածառի խորհուրդը, այդ պատճառով տանը փոքրիկ տոնածառ է լինելու. “Մյուս տարի արդեն կհասկանա այդ ամենի իմաստը, եւ խոսք եմ տալիս` իրենից մեծ տոնածառ կգնեմ:)”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Թինա Քեյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW