×


Ժան-Կլոդ վան Դամը՝ Շառլ Ազնավուրի մասին

Ժան-Կլոդ վան Դամը, ով նախորդ ամիս այցելել էր Հայաստան, իր ցավակցությունն է հայտնել լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

Հոլիվուդյան աստղը մեծանուն հայի հետ արխիվային լուսանկար է հրապարակել ցոցցանցային իր էջերում, որն ուղեկցվում է հետեւյալ գրառմամբ. «Քեզ կկարոտեմ մինչեւ կյանքիս վերջը, Շառլ: Քո երգերը հավերժ կհնչեն: Իմ մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի եւ սիրելիների հետ են»:

Ժան-Կլոդ վան Դամն ու Շառլ Ազնավուրը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին