Ռուսաստանյան շոու-բիզնեսի հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն որոշել է ծննդաբերել Մայամիում: Ատլանտյան օվկիանոսի ափին իր հանգիստը վայելող ապագա մայրիկը հարցազրույց է տվել “Hello” ամսագրին ու, իհարկե, ցուցադրել կլորացած փորը:):
Ժաննա Ֆրիսկեն
38-ամյա Ֆրիսկեի ընտրյալն ու առաջնեկի հայրը հայտնի հաղորդավար 30-ամյա Դմիտրի Շեպելեւն է: Զույգը պաշտոնապես ամուսնացած չէ, երգչուհին էլ սպիտակ զգեստի ու շքեղ հարսանիքի մասին չի երազում. “Ես ու Դիման այլ կերպ ենք մտածում. միասին լինելու համար մեզ ԶԱԳՍ-ի կնիքներ պետք չեն: Մենք երջանիկ ենք, իսկ ամենակարեւորն էլ հենց դա է”:
Դմիտրի Շեպելեւը եւ Ժաննա Ֆրիսկեն
Ժաննան նշել է, որ ինքն էլ յուրաքանչյուր կնոջ պես երազել է մայրանալու մասին.“Բայց մի բան է երազել, մեկ այլ բան` պլանավորել, երրորդի դեպքում էլ ճակատագիրն է իր գործն անում: Հղի լինելուս մասին իմացել եմ հանգստից վերադառնալուց հետո: Շատ ուրախ եմ, շատ սպասված բալիկ է, բայց անկեղծ ասած` ոչ պլանավորված”:
Ժաննա Ֆրիսկեն
Երեխային խնամելու հարցում աստղային մայրիկին օգնելու են քույրն ու մայրը.“Այլապես շատ բարդ կլինի ինձ համար: Երեխայիս սեռը չենք պարզել. տարբերություն չենք դնում եւ սիրով կընդունենք Աստծո պարգեւած զավակին”:
Խոսելով Մայամի տեղափոխվելու պատճառների մասին` Ժաննան հետեւյալն է ասել.“Մոսկվայում շատ դժվար էր: Նախ` կլիման հարմար չէր, բացի այդ, նյարդայնանում էի ուշադրության կենտրոնում եւ դեղին մամուլի թիրախ լինելուց: Ամեն ինչի սովոր եմ, բայց այլեւս մեծ պատասխանատվություն եմ կրում բալիկիս համար”:
Ժաննա Ֆրիսկեն
Ֆրիսկեն ասել է, որ համատեղելու է աշխատանքն ու ընտանեկան կյանքը, չի մոռանալու նաեւ զբաղվել սիրելի հոբբիներով ու ճանապարհորդելու է:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: