42-ամյա Էնրիկե Իգլեսիասի եւ 36-ամյա Աննա Կուրնիկովայի երկվորյակները դարձել են մեկ ամսական, եւ այդ առիթով երջանիկ ծնողները որոշել են առաջին անգամ ցուցադրել նրանց հանրությանը:
Թենիսիստուհին լուսանկարվել է փոքրիկներից մեկի հետ, իսկ երգիչը՝ մյուսի: Նրանք լուսանկարները հրապարակել են իրենց ինստագրամյան էջերում՝ միեւնույն՝ «Իմ արեգակ» գրությամբ:
Աննա Կուրնիկովան եւ Էնրիկե Իգլեսիսասը
Հիշեցնենք, երկվորյակներ Նիկոլասն ու Լյուսին ծնվել են նախորդ դեկտեմբերի 16-ին՝ Մայամիում: Մինչ այդ լրատվամիջոցներին հայտնի չէր թենիսի աստղի հղիության մասին: Զույգը միասին է տասը տարուց ավելի: Երկուսն էլ առաջին անգամ են ծնող դարձել:
BRAVO.am
Աղբյուրը՝ spletnik.ru


×
8,478





