×


Ի՞նչ անակնկալ է մատուցել Սուրենի ծննդյան տոնին Յանան :)

Դերասան, հաղորդավար Սուրեն Փահլեւանյանն օգոստոսի 23-ին նշել է ծննդյան 29-րդ տարեդարձը: Կեսգիշերից սկսած Սուրենին անակնկալներ են մատուցել սիրելի տիկինը` Յանա Դանիելյանն ու ընկերները` Լիդիա Գրիգորյանը, Գագիկ Մկրտչյանն ու այլք: BRAVO.am-ի հետ զրույցում Սուրենը նշեց, որ շատ է սիրում իր ծննդյան տարեդարձը:
Սովորաբար դերասանը մեծ շուքով է տոնում թե’ սեփական տարեդարձը, թե’ ընտանեկան տոները, սակայն այս տարի, զբաղվածության պատճառով, չի հասցրել մեծ միջոցառում կազմակերպել:

Հաղորդավար Սուրեն Փահլեւանյանը տոնել է ծննդյան տարեդարձը


‘’Կեսգիշերին ինձ անակնկալ մատուցեցին կինս, քույրս` ամուսնու հետ միասին եւ ընկերներս, իսկ առավոտյան աղջիկս ինձ արթնացրեց շնորհավորանքով եւ փուչիկներով: Յանան նվիրեց նախընտրածս գեղեցիկ ժամացույցը, իսկ օրվա լավ տրամադրությունը ապահովել են բոլոր այն շնորհավորանքները, որ լսել եմ’’, մեզ հետ զրույցում նշել է հաղորդավարը:
BRAVO.am-ի հետ զրույցում Սուրենն ասաց, որ կեսգիշերից սկսած բազում ցանկություններ ու երազանքներ է մտապահել, որոնք կապված են իր անձնականի հետ:

Հաղորդավար Սուրեն Փահլեւանյանը տոնել է ծննդյան տարեդարձը


Նվիրական երազանքները մտքում Սուրենն իր 29 ամյակը երեկոյան շարունակել է ընկերական փոքրիկ հավաքույթով, իսկ մյուս տարի` հոբելյանական 30- ամյակին կկազմակերպի ավելի մեծ եւ հիշարժան երեկույթ:

Տեքստը` Աշխեն Դաշյանի / Bravo.am/
Լուսանկարները` Սուրեն Փահլեւանյանի անձնական արխիվից ու Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW