Հոլիվուդյան աստղերը օրինակելի են շատերի համար: Մարդիկ թերթում են ամսագրերը, նայում աստղերի լուսանկարները, ու նրանց թվում է, թե վերջիններս անթերի են: Սակայն, ինչպես հայտնի է, ոչինչ եւ ոչ մեկ անթերի չեն:
Էլեն Պոմպեոն եւս ոտքի վեց մատ ունի
Հայտնի մարդիկ եւս բազմաթիվ խնդիրներ ունեն, խնդիրներ, որոնք հետապնդում են նրանց մանկուց: Այսօր ներկայացնում ենք հայտնի մարդկանցից մի քանիսին, ովքեր ի ծնե տարբեր արատներ ունեն, սակայն դրանք չեն խոչընդոտել աստղային բարձունքներին հասնելուն: Նրանցից շատերը առանց որեւէ բարդույթի խոսում են արատների մասին ու նույնիսկ ցուցադրում դրանք:
Լիլի Ալենը երեք պտուկ ունի
Այսպիսով` երգչուհի Լիլի Ալենը հարմար առիթը բաց չի թողնում, որպեսզի խոսի, նաեւ ցուցադրի իր մարմնի «հրաշքը»: Պարզվում է, աղջիկը երեք պտուկ ունի: Ի դեպ, նույն «հրաշքից» ունեն նաեւ հայտնի դերասաններ Մայք Ուոլբերգը ու Թիլդա Սվինթոնը: Վերջերս քանթրի ոճի երգչուհի Քերի Անդերվուդը նույնպես խոստովանեց` երեք պտուկ ունի:
Մեթյու Փերիի աջ ձեռքի միջնամատի վերին մասը բացակայում է
2005 թվականին դերասան Էշթոն Քաթչերը ավելորդ ուշադրություն գրավեց իր անձի հանդեպ` հայտարարելով, թե ոտքի մատները միացված են: Բացի հայտարարելուց, Էշթոնը նաեւ ցուցադրեց ոտքը:
Հայտնի դերասան, սրտակեր Էնդի Գարսիան ծնվել է որպես սիամական երկվորյակ: Իր երկվորյակը միացած էր ուսին: Բժիշկները միանգամից համապատասխան վիրահատություն են կատարել եւ անջատել նորածիններին:
Կարոլինա Կուրկովան պորտ չունի
Ստորեւ առաջարկում ենք տեսնել վերոհիշյալ եւ այլ աստղերին, ովքեր բնական արատներ կամ թերություններ ունեն:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` համացանցից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: