Ռեալիթի-շոուների թագուհու տիտղոսը պահելու համար Քիմ Քարդաշյանն ամեն օր ջանասիրաբար աշխատում է: Աղջկա գերխնդիրն է մշտապես գտնվել ուշադրության կենտրոնում, խոսակցությունների կիզակետում, իսկ սկանդալային իրավիճակները, բնականաբար, միմիայն ողջունվում են:):
Քիմ Քարդաշյանը
Քիմը չհասցրեց ամուսնալուծվել, իսկ մամուլը քննարկում է նրա նոր սիրավեպը Քանյա Ուեսթի հետ: “InStyle’’ ամսագրին տված հարցազրույցում Քարդաշյանը չի զլացել ու մեկ անգամ եւս խոսել է իր անձնական կյանքի մասին:
“Մենք շատ լավ գիտենք, թե ով ենք միմյանց համար: Շատ երկար ժամանակ լավ ընկերներ ենք եղել, եւ ես հավատում եմ, որ ընկերությունն ամուր հիմք է լուրջ հարաբերությունների համար’’,- ասել է Քիմ Քարդաշյանը` անդրադառնալով Քանյա Ուեսթի հետ իր սիրավեպին:
Քիմ Քարդաշյանը
Նա եւս մեկ անգամ խոսել է իր կարճատեւ ամուսնության մասին. “Պետք է անցնեի այդ փուլով: Շատ բան հասկացա: Սիրահարվելու դեպքում յուրաքանչյուր ընկերոջս հետ միանգամից պլանավորել եմ ամուսնությունս: Քրիսի հետ ամուսնությունից սովորեցի, որ չի կարելի շտապել’’:
Սիրային բազմաթիվ արկածներից, բաժանություններից, նույնիսկ ամուսնալուծությունից հետո Քիմը վստահեցնում է, որ շարունակում է հավատալ սիրո զորությանը: ):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: