×


Ի՞նչ խառնաշփոթ է ստեղծել հղի Ումա Թուրմանը

41-ամյա Ումա Թուրմանը կրկին հղի է: Նա պատրաստվում է լույս աշխարհ բերել երրորդ երեխային: Դերասանուհին դեկրետային արձակուրդն անցկացնում է Կարիբյան կղզիներում, որտեղ էլ մեծ աղմուկ է բարձրացրել,  չնայած բավական համեստ պահվածքին: Լողափին հանգստացողներն ուշադրությամբ զննել ու լուսանկարել են Ումային, բնականաբար, պապարացիներն էլ են խանգարել հղի կնոջ անդորրը:

Ումա Թուրմանը


Ուման լավ տեսք ունի սեւ բիկինիով եւ թեթեւ արեւայրուքով: Իսկ ծղոտե գլխարկը լրացնում է ապագա մայրիկի լողափային ոճը: Հետեւող աչքերը չեն խանգարել Թուրմանին հաճույքով լողալ եւ վայելել հանգիստը: Բացի այդ, դերասանուհին փոքրիկ ճանապարհորդություն է իրականացրել զբոսանավով:

Նշենք, որ Թուրմանը հանգստանում է Կարիբյան կղզիներում 13-ամյա դստեր՝ Մայայի, եւ 10-ամյա որդու` Լեւոնի հետ: Նրանց հայրը հայտնի դերասան Էթան Հոուքն է: Այժմ Ուման հղի է 49-ամյա միլիարդատեր Արփադ Բյուսոնից, որը չի ուղեկցել դերասանուհուն հանգստի ընթացքում:

Ումա Թուրմանը դեկրետային արձակուրդն անցկացնում է Կարիբյան կղզիներում


Ի դեպ, արդեն հայտնի է, որ Ուման եւ Արփադը դուստր են ունենալու: “Շատ երջանիկ եմ: Ուզում եմ այս զգացմունքը պահպանել այնքան երկար, որքան հնարավոր է’’,- հարցազրույցներից մեկում խոստովանել է դերասանուհին:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին