Դերասան Խորեն Լեւոնյանի եւ բալետի պարուհի Մերի Հովհաննիսյանի որդին`Արմենը, երկու օր առաջ դարձել է երկու տարեկան: Փոքրիկի տարեդարձն առաջինը շնորհավորել է հայրը: “Ուղիղ կեսգիշերին Խորիկը զանգահարեց ու շնորհավորեց, իսկ առավոտյան արդեն մեր տուն եկավ իր նվերով”,-BRAVO.am-ին պատմել է Մերին:
Մերի Հովհաննիսյանն ու Խորեն Լեւոնյանն իրենց որդու հետ
Արմենը, ինչպես մայրն է պատմել, Խորեն Լեւոնյանից մոտոցիկլետ է նվեր ստացել եւ հաջորդ առավոտյան մեծ դժվարությամբ գնացել մանկապարտեզ. “Նա որոշել էր փորձարկել հայրիկի նվերը:)”:
Խորեն Լեւոնյանը որդուն ահա այս մոտեցիկլետն է նվիրել
Մերին էլ որդուն հագուստ է նվիրել, բայց տղայի ծննդյան տարեդարձի նվերներում գերակշռում են մեքենաները. “Նա մեքենաների սիրահար է: Կարելի է ասել, որ դրանց կոլեկցիոներ է. կան խաղալիքներ, որոնցով չի խաղում, բայց հավաքում է”:
Ծննդյան տորթը, պարզվում է, Արմենի նման “լուրջ” է եղել` ոչ մանկական, փոքրիկն էլ շատ է հավանել այն:): Տոնը շարունակվել է նաեւ տանը` տատիկ-պապիկների հետ, հաջորդ օրն էլ` մանկապարտեզում: Մերիի խոսքով` որդին բոլորին փուչիկներ է բաժանել:
Խորեն Լեւոնյանը որդու հետ
Հ.Գ. BRAVO.am-ի այն հարցին, թե Խորեն Լեւոնյանն ու Մերի Հովհաննիսյանը միացել են, թե` ոչ, բալետի պարուհին հետեւյալն է նշել. “Կարծում եմ` բոլորին արդեն պարզ է: Եկեք շրջանցենք այս հարցը”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մերի Հովհաննիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: