Բրուքլինում կայացել է ամերիկյան երաժշտական ամենահայտնի եւ հեղինակավոր միջոցառումներից “MTV Video Music Awards”-ը: Այս տարի եւս կարմիր գորգով անցել է “աստղաբույլը”, իսկ հետո հանդիսատեսը վայելել է սիրելի կատարողների մասնակցությամբ շոուն եւ, իհարկե, մրցանակաբաշխությունը:
Սելենա Գոմեսը
Առաջինը ելույթ է ունեցել երգչուհի Լեդի Գագան` ներկայացնելով իր նոր սինգլը` “Applause”-ը: Էպոտաժի թագուհին, որը կարմիր գորգին լուսանկարվել է սեւ ու համեստ զգեստով, բեմում կիսամերկ է եղել եւ մյուսների ելույթներին էլ դահլիճից հետեւել է “լողազգեստով”:):
Լեդի Գագան
Գագային իր բեմական հագուկապով չի զիջել Մայլի Սայրուսը: Երգչուհուն բեմում պարելիս ընկերակցել են մեծ տիկնիկներն ու արջուկները: Ամենասպասվածներից է եղել Ջասթին Թիմբերլեյքի ելույթը: Նա հանդես է եկել երկու սոլո կատարումով, իսկ հետո տեղի է ունեցել այն, ինչի մասին խոսակցությունները վերջին շրջանում թեժացել էին. հանդիսատեսին ողջունել է “N`Sync” վերամիավորված խումբը:):
Ջասթին Թիմբերլեյքը
Ի դեպ, Թիմբերլեյքն արժանացել է Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակի, իսկ նրա “Mirrors”-ը ճանաչվել է “Տարվա լավագույն տեսահոլովակ”: Հաղթողների թվում են նաեւ Սելենա Գոմեսը, Փինքը, “30 Seconds to Mars” խումբը, Բրունո Մարսն ու այլք:
“Տարվա տեսահոլովակ” – “Mirrors”, Ջասթին Թիմբերլեյք
“Երգչի լավագույն տեսահոլովակ” – “Locked Out of Heaven”, Բրունո Մարս
“Երգչուհու լավագույն տեսահոլովակ” - “I knew You were Trouble”, Թեյլոր Սվիֆթ
“Ամռան լավագույն երգ” – “Best Song Ever”, “One Direction” խումբ
“Սոցիալական ասպեկտով լավագույն տեսահոլովակ” -“Same Love”, Macklemore եւ Ռայան Լեւիս
“Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ” - “Can`t Hold Us”, Macklemore եւ Ռայան Լեւիս
“Լավագույն փոփ տեսահոլովակ” -“Come & Get it”, Սելենա Գոմես
“Լավագույն ռոք տեսահոլովակ” –“Up in The Air”, “30 Seconds to Mars” խումբ
“Լավագույն համագործակցություն” - “Just Give Me a Reason”, Փինք եւ Նեյթ Ռուես
“Արտիստ, ով արժանի է ուշադրության” - Օսթին Մահոնե, “What About Love”
Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակ – Ջասթին Թիմբերլեյք
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: