Ամառն իր թեժ ընթացքի մեջ է: Կա տարածված կարծիք, որ ծովափնյա հանգստի շրջանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների թիվն աճում է` պայմանավորված այն հանգամանքով, որ արձակուրդում գտնվող մարդիկ առավել ազատ, անկաշկանդ են դառնում եւ ավելի հակված սիրային պատահական կապերին: Սեռավարակների եւ դրանցից խուսափելու տարբերակների մասին BRAVO.am-ը զրուցել է “Արմենիա” հանրապետական բժշկական կենտրոնի մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանի հետ:
Ի՞նչը կարող է փչացնել ծովափնյա սեքսը :)
-Տարվա եղանակներն արդյո՞ք որեւէ կերպ ազդում են սեռավարակների քանակական աճի վրա:
-Սեզոնայնություն, իհարկե, չկա, բայց քանի որ հայերն ունեն ազգային որոշ առանձնահատկություններ, ձմռան եւ ամռան ամիսներին, երբ արտագնա աշխատողների ներհոսք է լինում, մեծանում է նաեւ դիմելիությունը բժիշկներին: Տեւական ժամանակ արտերկրում գտնվելը հանդիսանում է սեռական ռիսկային վարքագծին նպաստող պայման. հեռու լինելով ընտանիքից, մշտական զուգընկերոջից` մարդն իր սեռական ցանկությունները բավարարում է պատահական եւ հաճախ անպաշտպան հարաբերությունների միջոցով:
-Ո՞ր սեռավարակներն են տարածված Հայաստանում:
-Այստեղ հանդիպում են գրեթե բոլոր սեռավարակները, բացի մի քանիսից, որոնք առավել տարածված են արեւադարձային երկրներում: Հանդիպում են ե՛ւ բակտերիաներով, ե՛ւ նախակենդանիներով, ե՛ւ սնկերով, ե՛ւ, իհարկե, վիրուսներով պայմանավորված սեռավարակներ:
Ի՞նչը կարող է փչացնել ծովափնյա սեքսը :)
-Պահպանակը քանի՞ տոկոսով է ապահովագրում սեռավարակից:
-Պահպանակի օգտագործումը պաշտպանում է գրեթե բոլոր սեռավարակներից, որոնք ուղեկցվում են սեռական օրգաններից արտադրությամբ: Պաշտպանում է նաեւ որոշ հպավարակներից, բայց կան մի շարք վարակներ, որոնք, այնուամենայնիվ, փոխանցվում են մարմնական սերտ շփման միջոցով. օրինակ՝ քոս, ցայլքի ոջլոտություն, հպավարակիչ մոլյուսկ, սեռական գորտնուկներ եւ այլն: Մաշկային այս խնդիրները հաճախ արձանագրվում են որպես սեռավարակներ, քանի որ փոխանցումը լինում է սեռական հարաբերությունների ժամանակ: Պահպանակի օգտագործման կանոնների խախտումներ էլ են լինում, ուստի ճիշտ չէ խոսել բացարձակ արդյունավետության մասին: Բայց պետք է նշեմ, որ պահպանակն առ այսօր ստեղծված միակ միջոցն է, որ պաշտպանում է սեռավարակներից եւ միաժամանակ անցանկալի հղիությունից, եւ օգտագործումը սեռական ցանկացած հարաբերության ժամանակ միանշանակ խրախուսվում է:
Ի՞նչը կարող է փչացնել ծովափնյա սեքսը :)
-Ծովափնյա հանգիստը նպաստո՞ւմ է սեռավարակների աճին:
-Այն նպաստում է սեռավարակների տարածմանը` պայմանավորված մի շարք գործոններով: Առաջին հերթին գայթակղությունն է. լողազգեստով անձինք առավել ցանկալի են, քանզի կիսամերկ մարմին տեսնելը մեծացնում է սեռական ցանկությունը: Երկրորդ կարեւոր հանգամանքը հանգստի գոտիներում կոմերցիոն սեքսով զբաղվողների կուտակումներն են, ինչն էլ իր հերթին մեծացնում է պատահական եւ անպաշտպան հարաբերության հավանականությունն` իր անցանկալի հետեւանքներով:
-Ո՞ր երկրներում հանգստացողների շրջանում է մեծ սեռավարակների թիվը:
-Նման տարանջատում, իհարկե, չկա, պարզապես բժշկի համար կարեւոր է իմանալ` որտեղ է հանգստացել այցելուն, որպեսզի անհրաժեշտության դեպքում ներառի նաեւ տվյալ աշխարհագրական գոտում առավել հաճախ հանդիպող սեռավարակների հետազոտություններ:
Ի՞նչը կարող է փչացնել ծովափնյա սեքսը :)
-Ինչպե՞ս խուսափել սեռավարակներից:
-Առաջին եւ լավագույն խորհուրդս մեկն է՝ ունենալ հավատարիմ զուգընկեր. դա է սեռավարակներից խուսափելու գրավականը: Խուսափեք պատահական եւ անպաշտպան հարաբերություններից, մեծաթիվ զուգընկերներից եւ, իհարկե, սեռական յուրաքանչյուր հարաբերության ժամանակ օգտագործեք պահպանակ:
Տեքստը` Ա.Կ.-ի/Bravo.am/
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: