×


Ինչի՞ց են վախենում Քարդաշյանների տղամարդիկ :)

Քարդաշյանների ընտանիքի` գեղեցիկ սեռի եւս մեկ ներկայացուցչով համալրվելու մասին արդեն պատմել ենք:): Աղջկան լույս աշխարհ է բերել Քիմի քույրը` Քորթնին: 2-ամյա Մեյսոնը հիացմունքով է դիմավորել փոքրիկ քրոջը` Պենելոպեին:

Քորթնի Քարդաշյանը երեխաների հետ


Երջանիկ հայրիկը` Սքոթ Դիսիքը, նշել է, որ չի փոխում դստեր տակդիրները. “Աղջիկս դեռ շատ փոքրիկ է, վախենում եմ. անզգույշ մի շարժում եւ կարող եմ կոտրել փոքրիկի ոսկրերը:  Բայց փոխում եմ որդուս տակդիրները”:

Քորթնի Քարդաշյանի ընտանիքը


Քորթին ամուսնու եւ երեխաների հետ սեփական ննջարանում ընտանեկան ֆոտոսեսիա է կազմակերպել: Նկարահանումներին մասնակցել է նաեւ Քարդաշյանների մայրը` Քրիս Ջենները:  Թոռնուհու եւ դստեր հետ Քրիսի լուսանկարը, ինչպես նաեւ ֆոտոշարքից այլ մի քանի լուսանկար առաջարկում ենք դիտել ստորեւ:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW