×


Ի՞նչն է Աննա Գրիգորյանի արտասվելու պատճառ դարձել

Հաղորդավար-մոդել Աննա Գրիգորյանը դիզայներ Մարինե Մկրտչյանի հեղինակած զգեստով լուսանկարվել է նոր ֆոտոշարքում, որի հեղինակը Կարեն Խոնթյանն է: Նկարների մի մասն արված է ստուդիայում, մյուսը` գիշերային Երեւանի փողոցներում, մասնավորապես` Հյուսիսային պողոտայում:

Աննա Գրիգորյանը


Աննայի խոսքով` լուսանկարիչը ցանկացել է ստանալ դիվայի կերպար` ռետրո եւ մոդեռն ոճերի միախառնման արդյունքում.“Այս ֆոտոսեսիան հատուկ նպատակով չի արվել, պարզապես իմ եւ Կարենի պորտֆոլիոն ավելացավ եւս մեկ աշխատանքով: Ստուդիայում լուսանկարվելն այնքան էլ հեշտ չէր, որովհետեւ դիմահարդարումից հետո աչքերս ամբողջությամբ քարիկներով էին պատված եւ ծանրությունից փակվում էին:)”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նա:

Գեղեցկուհին իր նկարահանումների մի մասն անցկացնում է մարդաշատ վայրերում` երբեմն հայտնվելով իր համար տհաճ իրավիճակում.“Լինում են չտես պահվածքներ, տարբեր մեկնաբանություններ, բայց այդ պահերին ընկղմվելով աշխատանքային պրոցեսի մեջ, գրեթե չեմ նկատում, հետո ինձ հետ եղած մարդիկ են պատմում, թե շուրջս ինչ է կատարվել, ինչ տարօրինակ հայացքներ, ռեպլիկներ են եղել: Բնական է, ես էլ մարդ եմ, ինձ դուր չի գալիս այդ ամենը, բայց հասկանում եմ, որ չարժե նյարդայնանալ…”:

Աննա Գրիգորյանը


“Այս ֆոտոշարքի համար ստուդիական նկարահանումից հետո կեսգիշերին բավական հոգնած քայլեցինք դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ մարդաշատ էր եւ, բնականաբար, զգացի ինձ համար տհաճ հայացքներ: Այդ ժամանակ ոչ թե որպես աղջիկ, այլ որպես հայ, ցավ եմ ապրում ու մտածում` ինչու պետք է հասարակության մեջ այդ զզվելի երեւույթն արմատավորված լինի: Իսկ ինձ համար հայ տղամարդու կերպարն արմատավորված է որպես առնական, ուշադիր, հոգատար, ինչո՞ւ չէ, նաեւ ջենթլմեն տեսակ, ուզում եմ` իմ տպավորությունն ու կարծիքը չփոխվի եւ ճղճիմ երեւույթները չփչացնեն այդ կերպարը: Ուզում եմ ոչ միայն կողքիս, այլեւ շուրջս տեսնել հայ տղամարդու լավ տեսակի”,-հավելել է Աննան:

Աննա Գրիգորյանը


Համեմատելով եվրոպական երկրներում ունեցած իր նկարահանումների հետ` մոդելը նկատել է, որ արտերկրում էլ մարդիկ գործընթացին հետաքրքրությամբ են հետեւում ու անտարբեր չեն անցնում, բայց գռեհիկ մեկնաբանություններ չեն անում.“Նայում են, հիանում, նույնիսկ հաճոյախոսություններ անում, բայց մեծ տարբերություն կա. Եվրոպայում ոչ թե չտեսի պես են նայում, այլ այնքան ջերմ հայացքով, որ ինձ լավ եմ զգում, ոչ թե ամաչում: Իհարկե, Երեւանում էլ մարդաշատ վայրերում նկարահանվելիս երբեմն հանդիպում եմ մարդկանց, որոնք իրենց ջերմ խոսքով ոգեւորում են ինձ”:

Աննա Գրիգորյան."Չէի պատկերացնում, որ սերիալի ավարտվելու պատճառով կարող է արտասվեմ"

21-ամյա Աննա Գրիգորյանը, որն այժմ վարում է “Հրաշալի յոթնյակ” ծրագիրը եւ նկարահանվում է “Մամա” սերիալում, մեզ հետ զրույցում նշել է` մի քանի օրից կավարտվի սերիալի առաջին եթերաշրջանը, ինչն իրեն տխրեցրել է.“Մեր թիմի դերասանները, տեխնիկական անձնակազմն այնքան լավն են, որ բոլորին կարճ ժամանակահատվածում շատ սիրեցի: Չէի պատկերացնում, որ սերիալի ավարտվելու պատճառով կարող է արտասվեմ: Միշտ չեմ թաքցրել, որ օճառային օպերա երեւույթը` սերիալները, տանել չեմ կարողանում: Առհասարակ, չեմ սիրում, որ մարդկանց կախվածության մեջ են գցում, բայց մեր սերիալի նկարահանող խումբն ուրիշ է, այնքան հարազատ ենք դարձել…”:

Աննա Գրիգորյանը


Նա ամռան ընթացքում կզբաղվի նոր նախագծերով, որոնք եթերում կլինեն սեպտեմբերից.“Քանի դեռ այս ասպարեզում եմ, ամառ-ձմեռ միշտ աշխատելու եմ: Բավական զով թաղամասում ենք ապրում, Երեւանից դուրս գնալու կարիք չենք ունենում: Սիմվոլիկ հանգստին ուշադրություն չեմ դարձնում, ամենակարեւորը` ներքին հանգստություն ու ներդաշնակություն ունենաս: Իհարկե, դեմ չեմ ընտանիքիս հետ հանգստի մեկնելուն, բայց դա արդեն կապված է ֆինանսի հետ: Չգիտեմ, կկարողանանք այս տարի մեզ թույլ տալ երկարատեւ հանգիստ, եթե ստացվի, մեծ հաճույքով, եթե` ոչ, խնդիր չեմ տեսնում, փառք Աստծուն, ընտանիքիս անդամներն առողջ են, ես էլ նրանց կողքին եմ”:

BRAVO.am
Լուսանկարները` Կարեն Խոնթյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW