×


Ինչո՞ւ Արման Նշանյանը չի խոսել նախկինում ամուսնացած լինելու մասին

Լրատվամիջոցներում օրերս տեղեկություն է տարածվել, թե օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանը նախկինում ամուսնացած է եղել: Այդ մասին հայտնել է նրա նախկին կինը՝  դաշնակահարուհի Աննա Սարկիսովան: BRAVO.am-ը փորձել է Արմանից  ճշտել` որն է եղել նակինում ամուսնացած լինելու փաստը “գաղտնի” պահելու պատճառը:

Օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանը


Նրա պրոդյուսեր Գայանե Մաշուրյանը մեզ հետ զրույցում նախ ասել է, որ երգիչ-դերասանը չի ցանկանում մեկնաբանել լուրը, ապա փոխանցել է վերջինիս հակիրճ մեկնաբանությունը. “Սա այն դեպքերից է, երբ տղամարդն իրավունք չունի առաջինը խոսել իր եւ նախկին կնոջ հարաբերությունների մասին”:

Օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանը


Մեկնաբանության մեջ նշվում է նաեւ, որ Արման Նշանյանն իր ամուսնության մասին մինչ օրս չի խոսել, քանի որ այս հարցը դիտում է ոչ թե որպես հանրային մարդ, այլ որպես տղամարդ:

BRAVO.am
Լուսանկարները` Արման Նշանյանի անձնական արխիվից եւ Աննա Սարկիսովայի պաշտոնական կայքից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW