BRAVO.am-ում այսօրվա դրությամբ 45.000-ից ավելի դիտում են գրանցել Արեւիկ Ալավերդյանի հարսանիքի եւ այս երգչուհուն ուղղված` ճոխությունների հետեւից ընկնելու մեջ “մեղադրանքների” հրապարակումները :):
Արեւիկ Ալավերդյանն ամուսնու` Հայկո Շահբազյանի հետ
Հայկական շոու-բիզնեսին հրաժեշտ տալու որոշում ընդունած երգչուհու հարսանիքն այս օրերին կրկին խոսակցությունների առիթ է դարձել: Իսկ պատճառն Արեւիկի` համացանցում տարածած հոլովակն է. “Ամիսներ առաջ կային միայն լուսանկարներ, որոնք պարզ ներկայացնում էին, թե ինչպես է անցել ամբողջ արարողությունը: Նաեւ ներկայացրել էի հարսանեկան պարագաները: Վերջապես ձեռք բերելով այդ ամենի վիդեո-տարբերակը` կրկին ցանկացա կիսվել:)”:
BRAVO.am-ին նա ասել է, թե միայն հիմա է կարողանում գնահատել, թե “ինչքան լավ է անցել իր պսակադրությունը”:).“Ամուսնությանս օրն այնքան լարված եմ եղել, որ չեմ նկատել` ինչպես է ընթանում ամեն ինչ: Իսկ հիմա հանգիստ նայում եմ ամբողջ աշխատանքը, որն այդքան ամիսների ընթացքում եմ արել”:
Արեւիկ Ալավերդյանի հարսանիքին
Հարսանեկան տեսանյութի համար երգչուհին ընտրել է Բրայան Ադամսի “Cloud number 9” երգը, հոլովակում կնկատեք նաեւ արարողության կարեւոր մասնակիցներից մեկին` Արեւիկի շնիկին:). “Հատուկ նրա համար սպիտակ զգեստ կարվեց: Շատ եմ սիրում շնիկիս, բայց թողնելու եմ Երեւանում. իր համար այդպես ավելի լավ կլինի”:
BRAVO.am-ը Արեւիկից նաեւ հետաքրքրվել է, թե նա երբ է պատրաստվում ամուսնու հետ բնակություն հաստատել Փարիզում.“Եթե աշխարհի վերջն այդպես էլ տեղի չունենա, ուրեմն` Նոր տարուց հետո:)”:
BRAVO.am
Լուսանկարները` Արեւիկ Ալավերդյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: