×


Ինչպե՞ս են Նարբեն ու Աստղիկը նշելու Մոնթեի առաջին տարեդարձը

Նարբե Պողոսյանի ու Աստղիկ Ալավերդյանի առաջնեկը՝ Մոնթեն, սեպտեմբերի 1-ին կդառնա մեկ տարեկան: Զույգը պլանավորել է նրա առաջին տարեդարձը նշել ծովափնյա երկրում՝ նավի վրա. “Այժմ զբաղվում եմ մեր փաստաթղթերով, որ հենց ծննդյան օրն արձակուրդում լինենք: Թեեւ ամեն ամսվա առաջին օրը պարտադիր տորթով նշել ենք, բայց ատամհատիկը դեռ չենք արել, կարծում եմ՝ ծննդյան օրը նավի վրա երեքով միասին կնշենք”:

Նարբե Պողոսյանի ու Աստղիկ Ալավերդյանի առաջնեկը՝ Մոնթեն


Նարբեն BRAVO.am-ին պատմել է, որ այժմ զբաղվում են իրենց հիմնած ընկերության գործերով. “Բուռն աշխատանքային շրջան է, հիմնականում կազմակերպում ենք հարսանիքներ ու կնունքներ, բայց ինքս թամադայություն չեմ անում: Աշխատանքն այնքան շատ է, որ դեռ չենք կարողացել հանգստանալ”:

“Ընտանեկան պատմություններ” հաղորդաշարով հայտնի դերասանները դադարից հետո հեռուստաեթեր վերադառնալու ցանկություն ունեն, սակայն չեն շտապում. “Մոտ 10 տարի եթերում լինելուց հետո որոշեցինք կանգ առնել: Հեռուստատեսային աշխատանքի համար պետք է շատ էներգիա, ժամանակ ներդնես ու նվիրվես, ես էլ միայն չեմ նկարվում, այլեւ զբաղվում եմ պրոդյուսինգով ու ռեժիսուրայով: Նոր գաղափարներ ունեմ, բայց, քանի որ հարսանիքների կազմակերպչական գործերով զբաղվելը ժամանակատար է, հիմա հեռուստանախագիծ սկսելու ժամանակ չունեմ”:

Աստղիկ Ալավերդյանն ու Մոնթեն


Ինչպես պատմել է երջանիկ հայրիկը, որդին ամբողջովին իրեն է նման. “Ոչ թե իմ կարծիքն է, այլ բոլորն են ասում, որ հայացքը, միմիկան, շարժուձեւն ինձ նման են: Փորձում եմ որքան հնարավոր է տղայիս կողքին լինել, բայց քիչ է: Մյուս կողմից էլ չեմ կարող չաշխատել ու ողջ օրը տանը լինել, ավելի լավ է ես աշխատեմ, ընտանիքս ապահով լինի, Աստղիկն ավելի շատ կզբաղվի դաստիարակությամբ, ես էլ կօգնեմ: Քանի որ մեր տունն ու գրասենյակն իրար մոտ են, Աստղիկը, երբ գործեր է ունենում, Մոնթեին բերում է ինձ մոտ, նա էլ ուշադիր ինձ է նայում, շարժումներս կրկնում ու հիացած նայում”:

Bravo.am
Լուսանկարները՝  Նարբե Պողոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW