Սուսաննա Պետրոսյանը շուտով կմայրանա: Վերջին շրջանում Չինաստանում բնակվող երգչուհին իր գեղեցիկ կարգավիճակի մասին բացառիկ կարգով խոսել է BRAVO.am-ի հետ՝ տեղեկացնելով, որ վերադարձել են Երեւան, որպեսզի առաջնեկը լույս աշխարհ գա հայրենիքում:
Սուսաննա Պետրոսյանը սպասում է իր առաջնեկին
Նա հղիության վերջին շրջանում է.«Փառք Աստծո, ամեն բան կարգին է, ես էլ շատ երջանիկ եմ: Ամուսնուս հետ այս ուրախ լուրով եկել ենք Հայաստան եւ կմնանք մինչեւ բալիկի ծնունդը»:
Սուսաննան խոստովանել է, որ անբացատրելի ապրումներ է ունեցել՝ իմանալով, որ պատրաստվում է երեխա ունենալ.«Չանչուն քաղաքում էինք: Շատ ցանկալի պահ էր, ամբողջ հոգիս տակնուվրա եղավ այդ ժամանակ: Եթե նախկինում մտածում էի՝ շատ կարեւոր քայլ է, հիմա մտածում եմ` խորապես չէի հասկանում, թե դա ինչ է: Այժմ գիտեմ, որ կյանքս լիովին փոխվելու է, շատ մեծ պատասխանատվության առջեւ եմ կանգնելու. մի փոքրիկ էակ կծնվի, ով մեզնից առավել պետք է լինի»:
Սուսաննա Պետրոսյանը եւ Գեորգ Գասպարյանը շուտով ծնողներ կդառնան
Երգչուհին պատմել է նաեւ, թե ինչպես է ամուսնուն հայտնել ուրախալի լուրը. «Նամակ էի գրել նրան: Չեմ ուզում մանրամասնել, բայց անփոխարինելի մի քանի ակնթարթ էր: Երբեւէ չեմ մոռանա սիրելիիս արձագանքը, երբ կարդում էր նամակը»:
Ապագա ծնողներն արդեն պարզել են երեխայի սեռը, սակայն դեռ չեն շտապում բարձրաձայնել.«Անգամ անունը դեռ չենք որոշել, բայց սկսել ենք գնումներ անել»,-ասել է երգչուհին եւ հավելել.«Այս շրջանում փորձում եմ ակտիվ լինել, ինչու չէ, համերգի մասնակցել: Փորձում եմ կիսատ թողած աշխատանքներս ավարտել, որովհետեւ հետո ավելի դժվար կլինի. իմ կյանքում ավելի կարեւոր զբաղմունք կլինի»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: