×


Ինչպե՞ս է անցկացրել Քիմ Քարդաշյանն իր ծննդյան 32-րդ տարեդարձը

Ռեալիթի շոուների թագուհի Քիմ Քարդաշյանը երեկ դարձել է 32 տարեկան: Սկանդալային կինն իր ծննդյան տարեդարձը նշել է Վենետիկում` Քանյե Ուեսթի ուղեկցությամբ: Անգամ ռոմանտիկ ճանապարհորդության ընթացքում զույգը չի մոռացել սիրելի զբաղմունքի` լուսանկարվելու մասին, իսկ ֆոտոշարքին երկրպագուները երկար չեն սպասել:):

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը


“Քանյեն ինձ հրավիրեց Իտալիա: Սա կյանքիս ամենից անհավանական, ռոմանտիկ ճանապարհորդությունն էր: Այս ամենի մասին կարող էի միայն երազել: Մենք Վենետիկում զբոսնում էինք, հետո “Dolce & Gabanna” խանութից հիասքանչ զգեստ ու կարմիր պայուսակ գնեցինք”,- “Թվիթեր”-ի իր էջում գրել է Քիմը:

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը


Զգեստափոխված Քիմը սիրելիի հետ ճաշել է իտալական լավագույն ռեստորաններից մեկում, այնուհետ զույգը շարունակել է զբոսանքը: Քանյեն ընտրյալի համար նաեւ կարմիր վարդեր է գնել:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW