×


Ո՞ւմ է նամակ գրել Աննա Պանին :)

Ամանորյա տրամադրությունը վարակել է նաեւ “Եզրագծից այն կողմ” սերիալից հայտնի դարձած դերասանուհի Աննա Պանիին, որի համար ձմեռային այս տոնն ամենասպասվածն  ու ուրախն է: Թե ինչպես է դիմավորելու 2013-ը, Աննան պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում:

Աննա Պանին


Ամանորն ինձ համար ամենասպասված ու ամենագեղեցիկ տոնն է,
երբ տեղի է ունենում հնի ու նորի հանդիպում, որը թե′ ինձ, թե′ մյուսներին հրաշքների սպասումով ու բազում անակնկալներով է պատկերվում. այս ամենը` մեր հոգեկան ապրումներում, իսկ իրականում այն ավելի ընտանեկան տոն է:):

Նոր տարին մեծ խորհուրդ ունի. շատ կարեւոր է, որ բարի լիցքերով այն դիմավորենք եւ տոնական օրերի պարգեւած ուրախությունն ու ժպիտը կարողանանք պահպանել մինչեւ տարեվերջ:

Իմ Ամանորները միշտ տարբեր են լինում միմյանցից: Ամեն տարի աշխատում եմ նոր միջավայրում անցկացնել` նոր տպավորություններ ստանալու համար: Կարծես, ստացվում է:):

Աննա Պանին


Ամփոփելով 2012-ը` հասկացա, որ ինչպես դիմավորում ես տարին, այնպես էլ անցնում է այն: Հայտնի այդ արտահայտության ճշմարտացիությունը միայն տարեվերջին եմ բացահայտել ինձ համար:

Մեր ընտանիքում տոնածառ զարդարելը սիրված եւ պարտադիր ավանդույթ է: Այն լուսավոր է դարձնում տունը: Մայրիկիս կամ քույրիկիս հետ եմ զարդարում: Բավական հետաքրքիր ու զվարճալի արարողություն է մեզ համար. երբեմն մեր ճաշակները չեն համընկնում, բայց ի վերջո, կարողանում ենք ապահովել կանաչ ծառի շքեղությունն ու հիանալի տեսքը :):

Քույրիկս` Անժելան, ամուսնացել է, եւ կարծում եմ` այս տարվա տոնածառը միայնակ եմ զարդարելու:):

Աննա Պանին


Այս տարվան հրաժեշտ տալուց հետո լայն բացված ձեռքերով պիտի դիմավորեմ  2013 թվականը: Կարծում եմ, որ այն միմիայն խաղաղության ու բարիքի տարի կլինի: Պետք է տոնական լինենք թե′ ես, թե′ իմ բնակարանը, թե′ իմ ընտանիքի անդամները: Պետք է ժպիտ ու ջերմություն լինի ամենուր:

Տրամադրող պետք է լինի նաեւ տոնական սեղանը. բացի ավանդական ուտեստներից, կունենանք քիմքին հաճելի այլ շատ ու շատ կերակուրներ, յուրահատուկ քաղցրավենիքներ, որոնք ես հատուկ բերել եմ արտերկրից: Միայն մեր սեղանին կլինի նաեւ մայրիկիս պատրաստած բանջարեղենի թթուն, որի նմանը եւ հավասարը դեռեւս չեմ փորձել:):

Չեմ պատկերացնում Ամանորն առանց շնորհավորանքների, բարեմաղթանքների ու նվերների:

Աննա Պանին


Ընտանիքիս գեղեցիկ նվերներով անակնկալ եմ մատուցելու: Անհամեստություն չթվա, նույնն էլ ակնկալում եմ:): Իսկ թե իմ ընկերներից ով կստանա նվեր, դեռ գաղտնի կպահեմ. սիրում եմ փոքրիկ անակնկալներ մատուցել նրանց:

Ձմեռ պապն էլ թող հավատ, հույս, երջանկություն պարգեւի բոլորին, սեր սփռի ամենուր, մարդիկ հավատան հրաշքների… Հերիք է գորշ գույները շրջապատեն մեզ, դաժանությունն ու չարը ղեկավարեն մարդկանց:

2012 թվականից դժգոհ չեմ. բազում ձեռքբերումներ եմ ունեցել տարբեր բնագավառներում, նույնն ակնկալում եմ գալիք տարուց:

Աննա Պանին


Շնորհավորում եմ գալիք 2013 թվականը` մաղթելով նպատակների իրականացում. բոլորս էլ ունենք իղձեր եւ երազանքներ, թող այս տարին այդ ամենն իրականություն դարձնելու հնարավորություն ընձեռի:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումը տեղի է ունեցել “Swarovski” խանութ-սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW