×


Ինչպիսի՞ն կլինի Dorians-ի` եվրատեսիլյան “Lonely Planet” երգի տեսահոլովակը

BRAVO.am-ն ուրախ է տեղեկացնել, որ առաջիկա օրերին պատրաստ կլինի “Lonely Planet” երգի վերջնական տարբերակը, որով “Dorians”-խումբը ներկայացնելու է Հայաստանը “Եվրատեսիլ 2013”-ում:

Dorians ռոք-խումբը


Հիշեցնենք, որ երգը գրել է Black Sabbath-ի կիթառահար, լեգենդար ռոք-երաժիշտ Թոնի Այոմին: Երեկվանից Թոնի Այոմիի ձայնային ինժեներ Մայք Եքզեթերը Լոնդոնում աշխատում է երգի վերջնական տարբերակի վրա:

Dorians ռոք-խմբի մենակատար Գոռ Սուջյանը


Երեկ ուշ երեկոյան Երեւանում տեղի են ունեցել երգի տեսահոլովակի նկարահանումները: Ռոք-խմբի մենակատար Գոռ Սուջյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ հնարավոր է` նկարահանումները տեւեն մինչեւ լույս. «Շատ կարճ ժամանակահատված ունենք «Եվրատեսիլ»-ին պատրաստվելու համար, այդ իսկ պատճառով անգամ այս ուշ ժամին աշխատանքային պրոցեսի մեջ ենք: Պետք է այսօր անպայման ավարտենք նկարահանումները, որպեսզի առաջիկա օրերն էլ տրամադրենք մոնտաժային աշխատանքներին»:

Dorians խմբի հարվածային գործիքներ նվագող Արման Ջալալյանը


"Եվրատեսիլյան" մեր երգի տեսահոլովակի ռեժիսորը Վարդան Զադոյանն է, որը նաեւ գրել է “Lonely Planet”-ի խոսքերը, բեմադրող օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը: Նկարահանումներն իրականացել են տաղավարային պայմաններում, իսկ սցենարը դեռ գաղտնի է պահվում:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW