Իվետա Մուկուչյանը, որն այս շրջանում ապրում եւ ստեղծագործում է Գերմանիայում, այսօր նոր ֆոտոշարքից մի լուսանկար է հրապարակել “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում, որն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Իվետա Մուկուչյանը
“Սիրում եմ կին լինել”` ահա այսպես է երգչուհին մակագրել իր նոր լուսանկարը, իսկ BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում նշել էր, թե ինչպիսին պետք է լինի իր ընտրյալը.“Իմ կողքի տղամարդը պետք է լինի իմ աշխարհից: Այդպես նա ինձ լավ կհասկանա եւ երբեք թույլ չի տա, որ կտրվեմ իմ աշխատանքից, որովհետեւ ես այն արտիստը չեմ, ով բեմի վրա է, որպեսզի ուղղակի ծափահարեն իրեն: Երաժշտությունն իմ էությունն է: Հայաստանում երջանկության այդ թեորիան դեռ այդքան տարածված չէ եւ ընդհանրապես աշխարհում հազվադեպ են լինում այդպիսի երջանիկ համատեղումներ, բայց երբեք պետք չէ ասել երբեք եւ ամուսնանալ ապահովված լինելու նպատակով, կամ էլ կորցնել սեփական եսն այլ մարդու համար”:
BRAVO.am
Լուսանկարը` Anelia Janeva Photography
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: