«Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը չեղյալ է համարել առաջիկա ելույթն Ամստերդամում՝ այդպիսով շարունակելով արտահայտել իր բողոքն ու ցասումն այն դեպքերի առնչությամբ, որոնք տեղի են ունենում վերջին օրերին Արցախում: Այս մասին երգչուհին գրել է իր «ֆեյսբուքյան» պաշտոնական էջում:
Իվետա Մուկուչյանը
«Հայ ժողովուրդը սգում է այն խաղաղ հայ մարդկանց կորուստը, ովքեր դաժանաբար սպանվեցին Ղարաբաղում: Մենք շարունակում ենք աղոթել այն քաջ զինվորների համար, ովքեր սեփական կյանքը զոհեցին՝ պաշտպանելով իրենց երեխաներին ու ծնողներին, բոլորիս խաղաղությունը: Պատերազմական հանցագործություններն արդյունք են ատելության, սիրո բացակայության եւ անտարբերության: Կոչ եմ անում միջազգային հանրությանը դատապարտել ագրեսիան, քարոզել սեր եւ խաղաղություն»,-նշել է Իվետան:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: