Աշխարհի ամենանախանձելի փեսացուներից ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի սրտի տիրուհին` մոդել Իրինա Շեյքը, շարունակում է իր արտաքին տվյալներով հիացնել ոչ միայն ընտրյալին, այլ նաեւ բազմաթիվ երկրպագուների, որոնք առիթ ունեն դիտելու նրա մասնակցությամբ ֆոտոշարքերն ու հոլովակները:
Իրինա Շեյքը
Գեղեցկուհու էրոտիկ լուսանկարների հերթական չափաբաժինը կգտնեք “GQ” ամսագրի հունիսյան համարում: Կիսամերկ Իրինան սեւ թափանցիկ ներքնազգեստով եւ բարձրակրունկ կոշիկներով է, օգտագործել են նաեւ դասական սեւ-կարմիր համադրությունը: Մոդելի նոր ֆոտոշարքը հեղինակել է լուսանկարիչ Դյուսան Ռելժինան:
Իրինա Շեյքը
Ի դեպ, վերջերս կրկին շրջանառվում է հայտի զույգի բաժանման լուրը, որը հերքելու նպատակով Իրինան իրենց համատեղ լուսանկարներն է տեղադրում սոցիալական ցանցերում, իսկ նոր ֆոտոշարքում շքեղ ու սեքսուալ մարմինը ցուցադրելով` կարծես փորձում է ապացուցել բոլորին, որ իրենից բաժանվելն այնքան էլ հեշտ չէ:):
Իրինա Շեյքը
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` GQ


×
17,764






