×


Լայանայի եւ ամուսնու չստացված հանգիստը Դուբայում :)

Շարունակելով անդրադառնալ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների ամառային հանգստին` BRAVO.am-ն այս անգամ զրուցել է Լայանայի հետ, ով նշել է, թե նախատեսել էին մեկնել Միացյալ Արաբական Էմիրություններ, բայց հետո պլանները փոխվել են:

Լայանան


“Ամուսնուս հետ արձակուրդն անցկացնելու էինք Դուբայում, սակայն զբաղվածության պատճառով նա չկարողացավ բացակայել քաղաքից: Ես էլ ընտանիքիս` հայրիկիս եւ եղբորս հետ մեկնեցի Վրաստան”,-պատմել է երգչուհին:

Նա, ինչպես նշել է, նախընտրում է ծով, արեւ, մրգեր եւ լիարժեք հանգիստ.“Երբեմն նույնիսկ երազում եմ ապրել ծովափնյա որեւէ քաղաքում: Էությամբ ակտիվ մարդ եմ, սակայն ոչ հանգստի ժամանակ”:

Լայանան


“Շատ վայրերում եմ եղել, հանգստացել` Միացյալ Նահանգներ, Բեյրույթ, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ, Կիպրոս, Սիրիա, Բուլղարիա… Ամենաշատը տպավորված եմ Բրազիլիայից: Էկզոտիկ երկրում մեզ համար ամեն բան հետաքրքիր է եւ նոր”,-հավելել է Լայանան:

Երգչուհու խոսքով` ստեղծագործական ոլորտում թվացյալ դադարն ամենեւին էլ չի վկայում նորությունների բացակայության մասին.“Ձայնագրում եմ նոր երգեր, որոնք առաջիկայում կներկայացնեմ հանդիսատեսին: Իսկ մենահամերգի մասին դեռ վաղ է մտածել”:

Լայանան ամուսնու` Ռոլանդ Պողոսյանի հետ


Խոսելով ամուսնական կյանքի մասին` Լայանան նշել է, որ բարի լուր դեռեւս չունի.“Համալրումն, իհարկե, ցանկալի է:)”,-ասել է նա ու նաեւ ավելացրել, որ այժմ ամուսնու հետ զբաղված են ընտանեկան փոքրիկ բիզնեսով:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լայանայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW