×


Լայանան, Սոնան, Նարեկը, Լուսինեն եւ մյուսները` սիրո տոնին նվիրված համերգին

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Սիրահարների բարեխոսի տոնի առթիվ երեկ` հունվարի 25-ին, Կարապի լճի տարածքում տեղի ունեցած բացօթյա համերգին գեղասահորդները սահել են, իսկ հավաքվածների համար երգել են Լուսինե Աղաբեկյանը, Սոնա Շահգելդյանը, Նարեկ Բավեյանը, Լայանան, Ռուբեն Սասունցին եւ այլք:

Լայանան, Արամայիս Հայրապետյանը եւ Լուսինե Աղաբեկյանը


Միջոցառման մեկնարկը տվել է Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Նա ներկայացրել է տոնի խորհուրդը եւ օրհնել ներկաներին. “Եկեղեցական այս տոնը գտել է իր ժողովրդական, կենցաղային բաղադրիչը, որն էլ աղի բլիթ ուտելու արարողությունն է: Ժողովուրդը տոնն ընկալում է որպես երիտասարդների հետ առնչվող օր: Սուրբ Սարգսի տոնի առթիվ հունվարի 26-ին Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ պատարագ”:

Սուրեն Թադեւոսյանը եւ Նարեկ Բավեյանը


Համաձայն ժողովրդական ավանդության՝ չամուսնացած երիտասարդներն Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերն աղաբլիթ են ճաշակում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Թեեւ երգչուհի Լայանան ամուսնացած է եւ աղի բլիթ այլեւս չի ուտում, բայց BRAVO.am-ի հետ զրույցում հիշել է, որ մեկ անգամ ճաշակել է.“Երեւի 14-15 տարեկան էի, կերա եւ լուրջ-լուրջ սպասում էի, որ ինչ-որ մեկին կտեսնեմ, բայց գիշերն արթնացա ու ջուր խմեցի”: Սոնա Շահգելդյանը եւս նախորդ տարիներին կերել է աղաբլիթ ու ծարավելով` ջուր խմել. “Հավատում եմ տոնի խորհրդին ու կարծում եմ, որ ուտեմ ու ջուր չխմեմ` իմ ընտրյալին վերջապես կտեսնեմ”:

Սոնա Շահգելդյանը եւ Տիգրան Հարությունյանը


Արարատյան Հայրապետական թեմի, “Երեւան” հեռուստաընկերության, Երեւանի քաղաքապետարանի եւ “Ժպիտ” ակումբի նախաձեռնությամբ երգիչներն ու դիջեյները սիրո տոնին ընդառաջ մի քանի ժամ համերգ են տվել, որը եզրափակվել է հրավառությամբ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am

Կարդալ ավելին

Quality Sign BW