Ինչպիսի՞ն կլինեին աստղերի, ռոք-լեգենդների թողարկած սկավառակները, եթե նրանք ապրեին ու ստեղծագործեին Խորհրդային Միությունում: Այն ամենը, ինչ 70-80-ական թվականներին սեքսուալ, գրավիչ եւ ժամանակակից էր համարվում, այժմ ժպիտ է առաջացնում, մեկընթմերդ նաեւ ծիծաղ:
Լեդի Գագայի սկավառակը
“Սովետական” սկավառակների դիզայնը հաճախ աբսուրդի է հասել` սկսած կատարողների կանգնած կամ նստած դիրքից, վերջացած` հագուստով:): Եվ այսպես, էքսպերիմենտի են ենթարկվել այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլին, 27 տարեկանում մահացած ռոքեր եւ գրանժ կատարող Քուրթ Քոբեյնը, ինչպես նաեւ այժմյան կուռք Լեդի Գագան:
Զվարճալի մեկնաբանություն ունի “Radiohead’’-ի սկավառակը. խմբի անունը ռուսերեն թարգմանությամբ ստացվել է “Радиоголова”:): Յուրօրինակ փորձարկման “զոհ” դարձած մյուս հայտնիների սկավառակների լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Adme


×
5,380






