Ապրիլի 13-ին ժամը 19-00-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի կունենա ժողովրդական երգի եւ ասմունքի համերգ-երեկո, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Գերմանիայում քաղցկեղից բուժվող Էլեն Դիլանյանի ֆոնդին:
6-ամյա Էլեն Դիլանյանը
Հանուն 6-ամյա աղջնակի կյանքի ելույթ են ունենալու Լեյլա Սարիբեկյանը, Սեւակ Ամրոյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրրոն, Ալլա Լեւոնյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Աիդա Սարգսյանը, Գուրգեն Դաբաղյանը, Ազատ Գասպարյանը, Արուս Գուլանյանը, Ասատուր Ասլանյանը, Լուսինե Միրզախանյանը, Մանիկ Գրիգորյանը եւ ուրիշներ: Տոմսերի արժեքն է 1000, 2000 եւ 3000 դրամ: Տոմսերի ձեռքբերման համար զանգահարեք 055 119 027 եւ 094 952 099 հեռախոսահամարներով:
Բարեգործական համերգ-երեկոյի կազմակերպիչն է “Օգնենք հայ մանուկներին” հասարակական կազմակերպությունը՝ Մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո եւ “Երիտասարդ արվեստագետներ” հիմնադրամի աջակցությամբ. “Այս միջոցառումը հերթական մարտահրավերն է բոլորիս համար. մեզ հերթական անգամ հնարավորություն է ընձեռվում հաճելի երեկո անցկացնել` վայելելով սիրված արտիստների կատարումները, եւ մեր լուման ներդնել փոքրիկ Էլենի բուժման գործում”,-նշված է հաղորդագրության մեջ:
Համերգ-երեկոյից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Գերմանիայում քաղցկեղից բուժվող Էլեն Դիլանյանի ֆոնդին
Փոքրիկ Էլենի մոտ 2010 թվականի մարտին քաղցկեղ է ախտորոշվել՝ նեյրոբլաստոմա: Երեխայի ընտանիքը ստիպված տեղափոխվել է Իսրայել, որպեսզի աղջիկը պատշաճ բուժում ստանա, այժմ էլ Գերմանիայում են կիրառվում բուժման նորարարական մեթոդներ, որոնք պետք է հանգեցնեն Էլենի ամբողջական վերականգնմանը: Գերմանական կլինիկայի կողմից պատրաստված նոր ծախսերի նախահաշիվը մոտ 170 000 եվրո է, որը չվճարելու դեպքում բուժումը կդադարեցվի:
Եթե մեր ընթերցողների շրջանում Էլեն Դիլանյանին աջակցել ցանկացողներ գտնվեն, ստորեւ ներկայացնում ենք դրամի փոխանցման համարը՝ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ (HSBC Bank Armenia), դրամային հաշվեհամար՝ 002-042125-020, դոլարային հաշվեհամար՝ 002-042125-120: Լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար այցելեք այս հղումով՝ http://mikbarc.livejournal.com/ :
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: