Լեոնարդո ԴիԿապրիոն գերմանական “Bild” ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ ժամանակավորապես լքում է կինոյի աշխարհը եւ նոր ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ առաջիկայում չի ընդունի:
Լեոնարդո ԴիԿապրիոն
“Գերհոգնած եմ եւ երկար ընդմիջման կարիք ունեմ: Երկու տարվա ընթացքում երեք ֆիլմում եմ նկարահանվել ու այժմ զգում եմ, որ ուժերս սպառվել են”,-նշել է անվանի դերասանը` հավելելով, որ առայժմ չի կարող ասել, թե որքան ժամանակ է իրեն հարկավոր հանգստանալու եւ ուժերը վերականգնելու համար: Նա տեղեկացրել է` պլանավորում է ճանապարհորդել ու աշխարհն ավելի լավը դարձնել` առաջնահերթ պայքարելով մաքուր էկոլոգիայի համար:
Լեոնարդո ԴիԿապրիոն
Մինչ ԴիԿապիրոն հանգստանում է, կինոսերները կարող են արդեն իսկ դիտել նրա մասնակցությամբ “Ազատված Ջանգոն”, որի պրեմիերան տեղի է ունեցել 2012-ի դեկտեմբերին, իսկ այս տարի կթողարկվեն “Մեծն Գեթսբի” եւ “Ուոլ Սթրիթի գայլը” ֆիլմերը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: