“Ոչ միայն ամանորյա, այլ առհասարակ, բոլոր հրաշքներին եմ հավատում: Հավատում եմ, որովհետեւ իմ ամեն օրն է հրաշք”. այս խոսքերը Լիլի Էլբակյանինն են, որը BRAVO.am-ին ասել է, թե ներկայացումներում եւ թատերական գործերով զբաղվածության պատճառով երբեք չի հասցնում լիովին վայելել ձմեռային այս տոնը:):
"Համեցեք Լապլանդիա" ներկայացման հերոսներից Համոն կնոջ` Լիլի Էլբակյանի եւ դստեր հետ
Իրավիճակը, իհարկե, փոխվել է դերասանուհու դստեր` Էլմիրայի լույս աշխարհ գալով, որի համար Լիլին ու ամուսինը` ռեփեր Համոն, արդեն տոնածառ էլ են դրել.“Մեր եղեւնին փոքրիկ է, որպեսզի Էլմին չգցի իր վրա:): Լույսերով ենք զարդարել ողջ տունը”:
Լիլի Էլբակյանը դստեր` Էլմիրայի հետ
Լիլի Էլբակյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Նոր տարին ընտանիքի հետ անպայման կդիմավորի տանը, այնուհետ, հավանաբար, կմեկնեն Ծաղկաձոր. “Այնքան շատ նվերներ ենք գնել բալիկիս համար, որ դժվարանում ենք տարբերել, թե որն է ամանորյա, որը` ոչ: Պատրաստվում ենք նաեւ այնպիսի խաղալիք գնել, որ Էլմիրան կարողանա տեղավորվել դրա մեջ եւ իրեն ինքնուրույն զգալ:)”:
Համոն դստեր` Էլմիրայի հետ
Դերասանուհին BRAVO.am-ին ասել է, որ գալիք տարուց սպասելիքներ չունի.“Ինչ լինում է, թող լինի. ուրեմն այդպես է պետք: Բոլորին մաղթում եմ սիրել միմյանց, բարի, լավ գործեր անել եւ 2013-ի ամեն օրն ապրել այնպես, ինչպես կապրեին իրենց վերջին օրը”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: