×


Լիլի Սարգսյանի նոր ֆոտոշարքը լողափից եւ առաջիկա այցը Վենեսուելա

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը նոր լուսանկարներ ունի, որոնք արվել են Սեւանա լճի ափին: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ նկարահանման վայրի, հագուստի ընտրությունն իրենն է, կերպարի մտահղացումը՝ եւս:  

Լիլի Սարգսյանը


«Ֆոտոշարքերի հաճախ չեմ մասնակցում, քանի որ առաջնորդվում եմ սկզբունքով` ավելի լավ է քիչ լինեն, բայց` որակով»,-ասել է նա եւ հավելել, որ լողափին ժամանակ անցկացնել այդքան էլ չի սիրում, նախընտրում է սկուտեր վարել:

Լիլին զբաղվածության պատճառով չի հասցրել ամառային հանգստի մեկնել. պատրաստվում է մասնակցել հոկտեմբերի 25-ին Վենեսուելայում կայանալիք «Miss Grande» գեղեցկության մրցույթին, որտեղ ներկայացնելու է Հայաստանը:

Լիլի Սարգսյանը


«Երբ մեկնեմ Վենեսուելա, կփորձեմ հանգիստն ու աշխատանքը համատեղել: Այնտեղ մնալու եմ մոտ մեկ ամիս»,-տեղեկացրել է նա:

Լիլիի համոզմամբ՝ գեղեցկության մրցույթներն առաջին հերթին ճանաչում են տալիս, նաեւ փորձ ու ընկերներ:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էդգար Մարտիրոսյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW