Այսօր slaq.am կայքը եւ սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր տարածել են լուր, որի համաձայն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դորտմունդի “Բորուսիա”-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իբր “հանդիպում է Լիլիթ Թագեսյանի հետ”:
Հենրիխ Մխիթարյանը
Պարզվում է` լուրը չի համապատասխանում իրականությունը, ավելին` հենց Լիլիթ Թագեսյանը BRAVO.am-ի հետ զրույցում հերքել է այն. “Սուտ տեղեկություն է տարածվել: Նման բան չկա, չգիտեմ էլ, թե ով է հնարել: Ես այս պահին աշխատանքի վայրում եմ եւ ամեն ինչի մասին ընկերներիցս իմացա, որոնք նույնպես շատ զարմացած են”:
Լիլիթ Թագեսյանը
Հայաստանյան բանկերից մեկի աշխատակցուհին մեզ հետ զրույցում նաեւ հետեւյալն է ասել. “Ես ոչ մոդել եմ, ոչ երգչուհի, ոչ էլ Հենրիխի ընկերուհին: Ժամանակս աշխատանքիս վրա եմ ծախսում, պարապ մարդիկ էլ` անիմաստ լուրեր տարածելու”:
BRAVO.am


×
36,076







