Արամ Խաչատրյանի անվան եւս մեկ մրցույթ այլեւս պատմություն է: Մեծագույն կոմպոզիտորի անվան միջազգային 8-րդ մրցույթը մեկնարկել էր նրա ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, եւ ընթացավ մինչեւ հունիսի 13-ը: Այս տարի մրցել են ջութակահարները. Երեւանում կայացող մրցույթին մասնակցել են շուրջ 20 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից եւ այլն:
Նազենի Հովհաննիսյանը եւ Կարեն Շահգալդյանը
Եվ այսպես, այս տարի առաջին անգամ սահմանված “Գրան Պրի” մրցանակին է արժանացել Ռուսաստանն ու Ֆրանսիան ներկայացնող Ֆյոդոր Ռուդինը, որինն է նաեւ “Հանդիսատեսի համակրանք” հատուկ մրցանակը:
Առաջին մրցանակը կիսել են Ռուսաստանը ներկայացնող Պավել Միլյուկովը եւ Ճապոնիայի ներկայացուցիչ Թանաբե Այակոն՝ ստանալով դիպլոմ եւ կիսելով մրցանակային 15 հազար դոլարը: Ի դեպ, այս տարի երկրորդ մրցանակ չի հանձնվել, իսկ ահա երրորդ մրցանակին եւ 5000 դոլարի է արժանացել ճապոնացի ջութակահար Նակամուրա Դայչին:
Առաջին մրցանակը կիսել են Պավել Միլյուկովը եւ Թանաբե Այակոն
Գալա-համերգը եզրափակվել է մրցույթի հաղթող Ֆյոդոր Ռուդինի եւ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ ելույթով: BRAVO.am-ը շնորհավորում է մրցույթի բոլոր մրցանակակիրներին:):
Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Երիտասարդական նվագախմբի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: