×


Կասկադի մասին անծանոթ պատմություններ կներկայացնի “Երեւան. XX դար”-ը

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ “Արմենիա” հեռուստաընկերության եթերում ամեն կիրակի ցուցադրվում է Մեդիամաքս-ի “Երեւան. XX դար” նախագծի հեռուստատեսային տարբերակը, որը վարում է Ռուզան Մելյանը: Հոկտեմբերի 21-ին ժամը 21:30-ին բաց մի թողեք “Կասկադ”-ի մասին հաղորդումը:

“Երեւան. XX դար” հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը


“Կասկադը” երեւանցիների ժամանցի սիրելի վայրերից մեկն է, եւ հաղորդումը պատմում է այն մասին, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել այն վերջին տասնամյակների ընթացքում: Հաղորդման մեջ կգտնեք մի քանի հետաքրքիր ու լայն զանգվածներին անծանոթ պատմություններ:

““Երեւան. XX դար” հեռուստատեսային նախագծի առաջին երկու հաղորդման վարկանշային ցուցանիշները բավական բարձր են եւ անգամ գերազանցել են մեր նախնական սպասելիքները: Կարծում եմ, սա վկայում է այն մասին, որ իրականում հեռուստադիտողը որակյալ եւ հետաքրքիր հեռուստատեսային բովանդակության կարիք ունի եւ պնդումներն այն մասին, որ հասարակությունը պատրաստ է միայն զվարճալի հաղորդումներ դիտել, այնքան էլ արդարացված չեն”,- ասել է Մեդիամաքս-ի տնօրեն, “Երեւան. XX դար” հեռուստատեսային նախագծի գլխավոր պրոդյուսեր Արա Թադեւոսյանը:

"Երեւան. XX դար" հեռուստատեսային նախագծի նկարահանումներին


“Երեւան. XX դար” հեռուստատեսային տարբերակի շրջանակներում 12 հաղորդում կնկարահանվի: Առաջին երկու հաղորդումը նվիրված էին “Էրեբունի-Երեւան” շատրվաններին եւ “Կոզիրյոկ” սրճարանին:

Հեռուստատեսային տարբերակի ստեղծման համար Մեդիամաքս-ը համագործակցում է “Թումո Դիզայն” ընկերության հետ:

BRAVO.am
Լուսանկարները` Մեդիամաքս-ի



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW