Ֆրանսիայի բնակիչների կողմից ավելի ընդունելի դառնալու համար վերջին շրջանում տնային տնտեսուհու եւ հոգատար մայրիկի կերպարով հանդես եկող Կարլա Բրունին շարունակում է իր որդեգրած նոր քաղաքականությունը:
Կարլա Բրունին
“Կարեւոր է, որ Կարլան հասարակ կին երեւա, որը հեռուստաշոուներ է նայում, ոչ թե փոփ-աստղ` սուպերմոդելի անցյալով”,- Նիկոլա Սարկոզիի կուսակցության անդամներից մեկն այսպես է բացատրել Կարլայի ապրելաոճի փոփոխությունը, իսկ ամեն ինչ արվում է ի օգուտ Ֆրանսիայի նախագահի:):
Եվ այսպես, հերիք չէ, որ գլամուրային Կարլան մամուլի ներկայացուցիչների հետ զրույցներում սերիալներն էր քննարկում, հիմա էլ սկսել է մետրոյից օգտվել: Իր “գաղտնի գործերի” մասին նա պատմել է “Le Nouvel Observateur”-ին տված հարցազրույցում:
Կարլա Բրունին
“Հանրաճանաչությունն ինձ չի փչացրել. ես կեղծամ եմ դնում, մետրո նստում եւ ոչ ոք ինձ չի ճանաչում”,- նշել է Բրունին:
Հիշեցնենք, որ այսօր տնային տնտեսուհու կարգավիճակում իրեն իբրեւ թե լավ զգացող 44-ամյա Բրունին 1980-90-ականներին եղել է ամենահայտնի թոփ-մոդելներից մեկը: Ֆրանսիայի առաջին տիկինը կարիերա է ստեղծել ոչ միայն նորաձեւության աշխարհում, այլ նաեւ էստրադայում` դառնալով փոփ-երգչուհի, ֆիլմում նկարահանվելու փորձ էլ ունի:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` KP
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: