×


Կուսության թեման կամ “կարմիր խնձորը”` Աննա Մարտիրոսյանի նկարներում:)

Միրգ լինելուց բացի, կարմիր խնձորը մեր իրականությունում ավանդույթ է, որի դեմ իր բողոքն ու անհամաձայնությունը երիտասարդ նկարչուհի Աննա Մարտիրոսյանը` Ատուտան, հայտնում է նկարների միջոցով: Հենց “Կարմիր խնձոր” շարքի ստեղծման մասին էլ նա պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում:

Նկարչուհի Աննա Մարտիրոսյանը` Ատուտան


Նկարներիս շարքը կոչվում է “Կարմիր խնձոր”, բայց նույն հաջողությամբ կարող էի վերնագրել “Կանաչ տանձ” կամ, օրինակ, “Դեղին բանան”. նույն հիմարությունն են: 

Բաց, ինչ-որ տեղ գռեհիկ պատկերներ ստեղծելով` փորձել եմ ասել, որ կուսության հարցի մասսայականացումը հիմարություն է եւ ծիծաղելի, քանի որ դա միայն ու միայն զույգի խնդիրն է. պետք չէ մեծ աղմուկ բարձրացնել:

Աննա Մարտիրոսյանի` Ատուտայի "Կարմի խնձոր" շարքի նկարներից


Չէի նախատեսել շարք ստեղծել, բայց չստացվեց մեկ աշխատանքով սահամանփակվել, եւ “կարմիր խնձորի” թեման ծաղկացրի:

Այս 10-ը կտավի վրա աշխատել եմ մոտ վեց ամիս, վերջերս էլ ցուցադրեցի հանրությանը եւ, իհարկե, սպասում էի, որ քննադատությունները շատ կլինեն:

Աննա Մարտիրոսյանի` Ատուտայի "Կարմի խնձոր" շարքի նկարներից


Ինձ դուր են գալիս քննադատական կարծիքները, թեկուզ այն, որ աշխատանքներս տեսնելուց հետո շատերը կարծում էին, որ հոգեկան խանգարումներ ունեմ… Հենց այս ամենն է արվեստի մեջ հետաքրքրություն մտցնում:

Չեմ վախենում  աշխատանքներիս միջոցով ինձ հուզող խնդիրներ բարձրաձայնել: Եթե համարձակ չլինես, արվեստում գործ չունես: Արվեստը համարձակներին է սիրում:

Վախենում եմ  ասելիք չունենալուց:

Նկարչուհի Աննա Մարտիրոսյանը` Ատուտան


Առաջին անհատական ցուցահանդեսիս ներկայացրել եմ իմ հեղինակած “Անտի-պորտրետ” շարքը, որը կրկին բողոքական է ու խախտումներով լի. չէ՞ որ արվեստը սիրում է խախտումներ: Նկարել եմ հետույքներ` ցույց տալու համար, որ պարտադիր չէ գեղեցիկ բան լինի, որպեսզի նկարեմ: Կարող եմ նկարել տգեղը` ցույց տալով դրա գեղեցիկ կողմերը:

Վերջին շրջանում, ով գալիս է մեր տուն, գժվում է. մի կողմում “Անտի-պորտրետ”-ի հետույքներն են, մյուսում` “Կարմիր խնձոր”-ի բաց տեսարանները:):

Աննա Մարտիրոսյանի` Ատուտայի "Կարմի խնձոր" շարքի նկարներից


Ի դեպ, երկու շարքերից էլ մեկական աշխատանք, ի զարմանս ինձ, արդեն իսկ վաճառվել է: Հեշտ եմ բաժանվում կտավներիցս, քանի որ դրանք իմ հետքերն են, հետեւանքները: Չեմ ընդունում, երբ ասում են` աշխատանքներս ասես երեխաներս լինեն. դրանք իմ երեխաներն են մինչեւ լույս աշխարհ գալը:

Այս շրջանում  մտածում եմ` ինչ անեմ, որ տարբերվի նախորդ գործերիցս, բայց միեւնույն ժամանակ լինի իմ ոճի մեջ` ինչ-որ տեղ գիժ ու տարօրինակ:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/    
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Ատուտայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW